Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ ամիսներ առաջ Մասիս քաղաքի մի բնակչուհի վաճառել է իր մեկ տարեկան որդուն: Օգոստոսի 14-ին քրեական ոստիկանության գլխավոր և Արարատի մարզային վարչությունների ծառայողների հետ համատեղ միջոցառումներով ստուգվեց ստացված տեղեկությունների իսկությունը, և 35-ամյա կինը բաժին հրավիրվեց: «Պարզվեց, որդուն 500 հազար դրամով վաճառելու նպատակով, Երևանի Նուբարաշեն համայնքում բնակվող ամուսինների հետ համաձայնության է եկել, մայիսի 5-ին գնացել են Մասիսի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժին, երևանաբնակ տղամարդը ճանաչել է երեխայի հայրությունը, վերցրել են նոր ծննդյան վկայական: Օրեր անց տղայի կենսաբանական մայրը պայմանավորված 500.000 դրամից ստացել է 200 հազարը, ավելի ուշ ամուսինները նրան ևս 100.000 դրամ են վճարել և այդքանով սահմանափակվել:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն»,- ասված է Ոստիկանության տարածած հաղորդագրությունում:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ժամանել է Իսրայել։ Ըստ Reuters-ի՝ իսրայելական ուժերի կողմից ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանությունից…
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 23-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Իսահակյան փողոցում:…
ՀՀԿ ԳՄ-ն Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի վերաբերյալ հայտարարություն է տարածել։ «Հայաստանի Հանրապետության…
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպման ժամանակ կատակել է, որ առաջնորդների…
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծզինպինը ժամանել է Կազան՝ մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին։ ՌԴ ԱԳՆ-ն հաղորդում…
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, որը թեկնածություն է առաջադրել Դեմոկրատական կուսակցությունից, կարծում է, որ իր մրցակից…