Կանադայի արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ երկիրը չի ճանաչում Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները: Օտտավան կողմնակից է նոր, «ազատ և արդար» ընտրությունների անցկացմանը:
«Մենք չենք ճանաչի այս ընտրությունները, քանի որ դրանց արդյունքները կեղծվել են: Մենք կոչ ենք անում ազատ և արդար ընտրություններ անցկացնել», – Twitter- ում նշել է Կանադայի արտգործնախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը: