Բնապահպանություն
18.08.2020

«Լիդիան Արմենիան» վերաբացում է Գորայքի լաբորատորիան

«Լիդիան Արմենիան» վերաբացում է Գորայքի լաբորատորիան

«Լիդիան Արմենիան» հայտարարում է Սյունիքի Գորայք համայնքում նմուշների նախապատրաստման, անալիտիկ, գիտական  քիմիական լաբորատորիայի վերաբացման մասին: Այն ներկայացնում ենք ստորև.

Լաբորատորիան Գորայքում գործում էր 2007թ.-ից: Ամուլսարի շուրջ տևական ապօրինության հետևանքով լաբորատորիան փակվեց, իսկ աշխատակիցներից շատերը բռնեցին արտագաղթի ճանապարհը:

Ինչպես տեղեկացնում են ընկերությունից, հենց այստեղ էին իրականացվում անալիտիկ անալիզի համար հորատհանուկների նմուշների նախապատրաստումը և ծավալային քաշի որոշումը, ինչպես նաև թթվային ապարների դրենաժի կառավարման մոդելավորման աշխատանքները՝ արտասահմանյան լավագույն փորձագետների վերահսկողությամբ: Այս աշխատանքների արդյունքում առաջին անգամ Հայաստանում ներդրվելու է թթվային ապարների դրենաժի կառավարման շրջանակներում պասիվ մաքրման կայանի միջազգայնորեն ընդունված տեխնոլոգիան: Հայաստանի համար այս բացառիկ լաբորատորիան Ամուլսարի շինարարության փուլից կիրառում էր բնապահպանական ամենաառաջատար փորձը՝ միաժամանակ պատրաստելով երիտասարդ մասնագետների։

Ամուլսարի ծրագրի շնորհիվ Գորայքն այն բացառիկ գյուղական համայնքներից էր, որտեղ երիտասարդները հնարավորություն էին ստացել մասնագիտական նոր գիտելիքներ ձեռք բերել, «Լիդիան Արմենիայի» ֆինանսավորմամբ ստանալ համապատասխան բարձրագույն կրթություն, կայանալ որպես սերտիֆիկացված մասնագետներ և աշխատել միջազգային բարձրակարգ մասնագետների հետ:

Այսօր Գորայքի համար կարևոր նշանակություն ունեցող այս լաբորատորիան վերաբացվել է` հետագայում ամբողջ հզորությամբ գործելու հեռանկարով: «Լիդիան Արմենիան» նպատակ ունի դիմելու լաբորատորիայի միջազգային սերտիֆիկացման համար, որից հետո այն արդեն իր ծառայությունները կառաջարկի նաև հանքարդյունաբերության և այլ ոլորտների ընկերություններին, այդ թվում նաև թթվային դրենաժի կառավարման հարցում:

Տեսանյութում գորայքցիները պատմում են վերջին երկու տարվա ապօրինության հետևանքով համայնքում ստեղծված սոցիալական ծանր վիճակի և արտագաղթի մասին։ Ներկայացնում ենք նաև կադրեր գրեթե երկու տարվա պարապուրդից հետո վերաբացված լաբորատորիայից:

Լրահոս
Արարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներին
13:53
Արարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներին
Պատմությունը մեկ անգամ չէ, որ ապացուցել է՝ հայերը աներևակայելի ողբերգության պայմաններում վերապրածներ են. Շիֆ
13:40
Պատմությունը մեկ անգամ չէ, որ ապացուցել է՝ հայերը աներևակայելի ողբերգության պայմաններում վերապրածներ են. Շիֆ
Քանի դեռ ՀՀ վարչապետի աշխատավարձը 300 հազար դոլար չէ, ՀՀ-ն Սինգապուրի հետ համեմատել պետք չէ. Չախոյան
13:25
Քանի դեռ ՀՀ վարչապետի աշխատավարձը 300 հազար դոլար չէ, ՀՀ-ն Սինգապուրի հետ համեմատել պետք չէ. Չախոյան
Նյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները
13:08
Նյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը․ Կոբախիձե
12:55
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը․ Կոբախիձե
Շուրջ 20 հազար աշխատողի աշխատավարձ է բարձրացել. Տարոն Չախոյան
12:40
Շուրջ 20 հազար աշխատողի աշխատավարձ է բարձրացել. Տարոն Չախոյան
ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելը պետք է երկկողմ ցավոտ գործընթաց լինի. նախարար
12:27
ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելը պետք է երկկողմ ցավոտ գործընթաց լինի. նախարար
Ընդդիմադիր այն ուժերը, որոնք խուսափում են այդ համախմբումից, պետք է պատշաճ բացատրություն տան՝ ինչու. Սաղաթելյան
12:17
Ընդդիմադիր այն ուժերը, որոնք խուսափում են այդ համախմբումից, պետք է պատշաճ բացատրություն տան՝ ինչու. Սաղաթելյան
Թուրքիան և ԱՄՆ-ը աջակցում են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. Ֆիդան
12:06
Թուրքիան և ԱՄՆ-ը աջակցում են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. Ֆիդան
«Աղի լիճ» կոչվող տարածքում բարեկարգման աշխատանքներ են. քաղաքապետի խոսնակ
11:54
«Աղի լիճ» կոչվող տարածքում բարեկարգման աշխատանքներ են. քաղաքապետի խոսնակ
Իրանում հանդիսավոր արարողությամբ նշվել է Հայաստանի Անկախության տոնը
11:41
Իրանում հանդիսավոր արարողությամբ նշվել է Հայաստանի Անկախության տոնը
«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի ՀՀ-ին
11:23
«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի ՀՀ-ին
Հայաստանի քաղաքացիները պետք է գնահատեն եվրաինտեգրման վտանգները. ՌԴ ԱԳՆ
11:13
Հայաստանի քաղաքացիները պետք է գնահատեն եվրաինտեգրման վտանգները. ՌԴ ԱԳՆ
Նիկոլ Փաշինյանը մեկնել է ԱՄՆ
11:01
Նիկոլ Փաշինյանը մեկնել է ԱՄՆ
Էդ կապը 1991թ․ սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեով ինչու՞ է խզվել․ Աթանեսյան
20:27
Էդ կապը 1991թ․ սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեով ինչու՞ է խզվել․ Աթանեսյան