Սերժ Սարգսյանի դարակազմիկ ասուլիսին անմիջապես բուռն արձագանքել է փեսա Միքայելը։ «Սերժ Սարգսյանն իսկական պետական գործիչ է, ով ճիշտ պահին խոսել ու լռել գիտի»,- հիացմունքը չի թաքցրել վերջինս։
«Բախչում» հանգրվանած Մինասյանի հետ դժվար է չհամաձայնել. նախագահը հիմնականում լռեց՝ չհաշված «ես այդ հարցին հետո կանդրադառնամ» հիմնական «ֆրազը»։ Ասածների մեջ էլ ոչ մի նորություն չկար, անհասկանալի մնաց միայն, թե ինչու էին երկու տարի շարունակ հասարակության հետաքրքրությունը բորբոքում։
Իհարկե, մի քանի մեկնաբանություններ և պատասխաններ արժանի են դիտարկման։ Փաստորեն վարչապետ Կարեն Կարապետյանի՝ տանկերի դիզվառելիքի մասին հայտարարությունը պարզապես «վրիպակ» էր, իսկ Ապրիլյանին հաջորդած պաշտոնանկությունները նախագահի կողմից ամփոփվեցին «փոքրիկ թերացումների» մեջ։
«Անդրանիկ Քոչարյանը սխալ թիվ է հանրայնացրել»,- ասաց Սարգսյանը՝ նշելով, որ կորցրած դիրքերն անվտանգության վրա չեն ազդում։ Ասենք 20 դիրք չի եղել, եղել է 18 դիրք, որից որևէ էական տարբերություն չկա, իսկ թշնամու կողմից սպառնացող վտանգի մասին խոսելն ավելորդ է, քանի որ Թալիշ գյուղը, արդյունքում, հայաթափվել է։
Քառօրյայի և Տավուշյան մարտերի միջև զուգահեռներ պետք չէ տանել, բայց տարբերությունների մասին էլ ոչ մի հիմնավորում, պարզապես փաստի արձանագրում, որ ռազմական գործողությունները տարբեր հատվածներում են եղել։
Լայնածավալ գործողություններն անակնկալ են եղել։ Ուզում եմ կարծել, որ նախագահի տարիքն է հիշողության կորստի պատճառը, քանզի մենք լավ ենք հիշում անցյալի մի շարք կարևորագույն դրվագներ։
Քառօրյային հաջորդած ժամանակահատվածում հստակ հայտարարություն է եղել ՊՆ նախարար Սեյան Օհանյանի կողմից, որ «կանոնավոր կերպով տեղեկություն է հավաքվել հակառակորդի մասին», և հենց դա է օգնել զինված ուժերին դիմակայել հակառակորդին։ Նաև՝ նախապատրաստվող ռազմական գործողությունների մասին Ռուսաստանի տեղեկացվածության մասով Սարգսյանը Փաշինյանին մեղադրեց «քաղաքական առումով տգիտության մեջ», բայց չհիշատակեց մի քանի ուշագրավ հարցադրումներ, որ ուղղել էր Լավրովին և Դմիտրի Մեդվեդևին պատերազմից հետո (առանձնակի ուշադրության արժանի՝ «մենք այդպես չէինք պայմանավորվել»)։
Հատկանշական է, որ Սերժ Սարգսյանի պատասխանների մեջ քանիցս հնչեցին հակասություններ։ Օրինակ՝ եթե Ապրիլյանը երկարեր, մենք ճանաչելու էինք Արցախի Հանրապետությունը։ Մինչդեռ՝ ասուլիսի սկզբում՝ ներածական մասում, նախագահը կարդաց, որ հրադադար կնքել է՝ ռազմական արկածախնդրությունից, նոր զոհերից խուսափելու համար։
Եվ այս դիտարկումներն ամբողջական չեն, հարկավ կարելի է ընդլայնվել, բայց կանգ առնենք այստեղ։ Պարզապես նկատենք՝ Սերժ Սարգսյանը թող շարունակի լռել, զի լռակյաց գործչի իր կերպարը ավելի ազնիվ է։
Քրիստինե Հովսեփյան
Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել…
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կհանդիպի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի հետ, հայտնել է…
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել․ «Հարգելի՛ հայրենակիցներ, Տարօրինակ զուգադիպությամբ բռնի տեղահանված արցախցիների իրավունքների պաշտպանության…
ՀՀ նախագահի հրամանագրերով Մոլդովայում, Ճապոնիայում և Կամբոջայում Հայաստանի դեսպաններ է նշանակել։ Վիետնամում Հայաստանի դեսպան Սուրեն…
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարել է Հարավային Կովկասի իրավիճակին։ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ունեցած…
Հայաստանը բարձր է գնահատում վրացական կողմի ջանքերը և պատրաստ է հնարավոր գաղափարների քննարկմանը կառուցողական մոտեցմամբ։…