Գլխավոր
20.08.2020

«Ներողություն» թե՞ «մեղավորություն»

«Ներողություն» թե՞ «մեղավորություն»

Սերժ Սարգսյանի հարսնաքարյան ասուլիսին հաջորդել է ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանի «կարևորագույն դրվագի պարզաբանումը»։ Այլ կերպ ասած՝ «շեֆի» ասուլիսը փոքրիկ «կորեկցիայի» է ենթարկել տիկին Հովհաննիսյանը՝ անհասկանալի է՝ ավելի ըմբռնելի դարձնելու համար երրորդ նախագահի խոսքը, թե ասուլիսի թողած տխուր տպավորություններն ավելի ընդգծելու համար։

Ակնհայտ է՝ հանրապետականներին դուր չի եկել քառօրյայի օրերին անմահացած հերոսների ընտանիքներից ներողություն խնդրելու լրագրողի թեթևակի ակնարկը, քանզի ներողություն խնդրելը մեղավորության գիտակցում է, որին պատրաստ չէ ոչ միայն Սերժ Սարգսյանը, այլ նաև նրա կառավարած վարչախումբը։

Հանրույթը նման ազնվության դրսևորում չի էլ ակնկալում 2017 թվականի ապրիլի սկզբին՝ զոհվածների մահվան տարելիցին, ընտրություններում տարած հաղթանակ տոնող և «սալյուտ խփող» հանրապետականներից։ Պետք չէ ջանքեր գործադրել և վերամբարձ խոսքեր շռայլել՝ հայտարարելով մեծ պատասխանատվության զգացումի մասին, ժողովուրդը երկար ժամանակ է ունեցել հետևություններ անելու համար։

Իսկ սեփական իրավունքների մասշտաբայնության մասին թյուր կարծիք ունեցող հանրապետական տիկնոջը պետք է խորհուրդ տալ՝ մնալ իր լիազորությունների տիրույթում, քանզի, հնարավոր է, որ Արփինե Հովհաննիսյանին իրավունք է վերապահվել պարզաբանել Սերժ Սարգսյանի մտքերը, բայց լրագրողների հարցադրումների ճիշտն ու սխալը, «պատեհն» ու «անպատեհը», ո՞ւմ, ե՞րբ, ի՞նչ հարցնելը նրա որոշելիքը չէ։

Քրիստինե Հովսեփյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է