Սկսած փետրվարի վերջից՝ Ընտրական բարեփոխումների հանձնաժողովը գրեթե ամեն շաբաթ նիստեր է գումարել և ամենատարբեր հարցեր քննարկել։ Առայժմ միայն երկու հարց շուրջ կա ձևավորված դիրքորոշում։ Մեկը այն է, որ խորհրդարանական հանրապետություն ենք ունենալու, մյուսը հարցը, որ խորհրդարանում կայուն մեծամասնության մեխանիզմից հրաժարվում ենք։ Մնացած հարցերը քննարկման փուլում են և վերջնական ձևավորված մոտեցում հանձնաժողովում չկա։ Այս մասին «Փոփոխություններ ընտրական համակարգում» առցանց քննարկման ժամանակ հայտնեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանը։
«Կան իրավունքի և իշխանության ձևավորման հետ կապված մի շարք հարցեր, որոնք հանձնաժողովի օրակարգում են։ Դրանցից մեկը վերաբերվում է ընտրելու իրավունքի տարիքին, այսինքն՝ քանի տարեկանից սկսած ՀՀ քաղաքացիները կարող են ընտրել։ Հաջորդը վերաբերվում է հանրապետության նախագահի ընտրության մեխանիզմին, այսինքն՝ հանրապետության նախագահն ունի ֆունկցիաներ, որոնք միգուցե ավելի լայնացվեն, ով պետք է ընտրի նախագահին։ Եվ հաջորդը վերաբերվում է ժողովրդավարության գործիքներին՝ հանրաքվեների, ստորագրահավաքների մեխանիզմը, որը, ես հիշեցնեմ, Սահմանադրությունում կա արդեն քանի տարի, բայց առ այսօր չեն էլ փորձել այդ մեխանիզմը կիրառել»,- ասում է Իոաննիսյանը։
Վերջինիս խոսքով՝ ամենակարևոր բաժինը կառավարության ձևավորումն է կայուն մեծամասնությունից հրաժարվելու դեպքում, այսինքն եթե հրաժարվում ենք կայուն մեծամասնության երաշխավորումից, ինչպես պետք է ձևավորվի կառավարությունը։
Ընտրական թույլատրելի տարիքի հետ կապված քննարկվում է 3 տարբերակ։ Առաջին տարբերակով փոփոխությունների չի ենթարկվում՝ մնում է 18 տարեկանը, մյուս տարբերակով տարիքը իջեցվում է 17 կամ 16 տարեկան, և երրորդը՝ իրավունք է ընձեռնվում Օրենսդիրին՝ սահմանելու համար թույլատրելի տարքային շեմ՝ հաշվի առնելով, թե ինչ ընտրություններ են անցկացվելու։
Ըստ Իոաննիսյանի՝ Հայաստանի դեպքում պետք է մի քանի գործոն նկատի ունենալ. «Նախ մենք 16 տարեկանից քաղաքացուն տալիս ենք ընտանիք կազմելու իրավունք, աշխատելու իրավունք, հարկեր վճարելու իրավունք, նույնիսկ 14-ից, եթե չեմ սխալվում, հավաքների մասնակցելու իրավունք։ Այդ ամենով հանդերձ ինչո՞ւ չպետք է ունենա ընտրությունների միջոցով իշխանությունների ձևավորմանը մասնակցելու իրավունք, առավել ևս, որ մենք ունենք ոչ վաղ անցյալում 2018 թվականի ապրիլի հեղափոխությունը, երբ երիտասարդները, փողոց փակելով, անմիջական մասնակցություն ունեցան իշխանության ձևավորմանը։ Եթե նրանք դա կարող են անել փողոց փակելով, ապա ինչո՞ւ չեն կարող անել քվեաթերթիկով»։
Քրիստինե Հովսեփյան
Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…
Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…
Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…
Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…
Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…