Հայաստան
21.08.2020

Քննարկվում է ընտրական իրավունքի տարիքային շեմը 16-17 սահմանելու հարցը. փոփոխություններ ընտրական համակարգում

Քննարկվում է ընտրական իրավունքի տարիքային շեմը 16-17 սահմանելու հարցը. փոփոխություններ ընտրական համակարգում

Սկսած փետրվարի վերջից՝ Ընտրական բարեփոխումների հանձնաժողովը գրեթե ամեն շաբաթ նիստեր է գումարել և ամենատարբեր հարցեր քննարկել։ Առայժմ միայն երկու հարց  շուրջ կա ձևավորված դիրքորոշում։ Մեկը այն է, որ խորհրդարանական հանրապետություն ենք ունենալու, մյուսը հարցը, որ խորհրդարանում կայուն մեծամասնության մեխանիզմից հրաժարվում ենք։ Մնացած հարցերը քննարկման փուլում են և վերջնական ձևավորված մոտեցում հանձնաժողովում չկա։ Այս մասին «Փոփոխություններ ընտրական համակարգում» առցանց քննարկման ժամանակ հայտնեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանը։

«Կան իրավունքի և իշխանության ձևավորման հետ կապված մի շարք հարցեր, որոնք հանձնաժողովի օրակարգում են։ Դրանցից մեկը վերաբերվում է ընտրելու իրավունքի տարիքին, այսինքն՝ քանի տարեկանից սկսած ՀՀ քաղաքացիները կարող են ընտրել։ Հաջորդը վերաբերվում է հանրապետության նախագահի ընտրության մեխանիզմին, այսինքն՝ հանրապետության նախագահն ունի ֆունկցիաներ, որոնք միգուցե ավելի լայնացվեն, ով պետք է ընտրի նախագահին։ Եվ հաջորդը վերաբերվում է ժողովրդավարության գործիքներին՝ հանրաքվեների, ստորագրահավաքների մեխանիզմը, որը, ես հիշեցնեմ, Սահմանադրությունում կա արդեն քանի տարի, բայց առ այսօր չեն էլ փորձել այդ մեխանիզմը կիրառել»,- ասում է Իոաննիսյանը։

Վերջինիս խոսքով՝ ամենակարևոր բաժինը կառավարության ձևավորումն է կայուն մեծամասնությունից հրաժարվելու դեպքում, այսինքն եթե հրաժարվում ենք կայուն մեծամասնության երաշխավորումից, ինչպես պետք է ձևավորվի կառավարությունը։

Ընտրական թույլատրելի տարիքի հետ կապված քննարկվում է 3 տարբերակ։ Առաջին տարբերակով փոփոխությունների չի ենթարկվում՝ մնում է 18 տարեկանը, մյուս տարբերակով տարիքը իջեցվում է 17 կամ 16 տարեկան, և երրորդը՝ իրավունք է ընձեռնվում Օրենսդիրին՝ սահմանելու համար թույլատրելի տարքային շեմ՝ հաշվի առնելով, թե ինչ ընտրություններ են անցկացվելու։

Ըստ Իոաննիսյանի՝ Հայաստանի դեպքում պետք է մի քանի գործոն նկատի ունենալ. «Նախ մենք 16 տարեկանից քաղաքացուն տալիս ենք ընտանիք կազմելու իրավունք, աշխատելու իրավունք, հարկեր վճարելու իրավունք, նույնիսկ 14-ից, եթե չեմ սխալվում, հավաքների մասնակցելու իրավունք։ Այդ ամենով հանդերձ ինչո՞ւ չպետք է ունենա ընտրությունների միջոցով իշխանությունների ձևավորմանը մասնակցելու իրավունք, առավել ևս, որ մենք ունենք ոչ վաղ անցյալում 2018 թվականի ապրիլի հեղափոխությունը, երբ երիտասարդները, փողոց փակելով, անմիջական մասնակցություն ունեցան իշխանության ձևավորմանը։ Եթե նրանք դա կարող են անել փողոց փակելով, ապա ինչո՞ւ չեն կարող անել քվեաթերթիկով»։

Քրիստինե Հովսեփյան

Լրահոս
Կառավարության ներդրումները Երևանում և Գյումրիում պետք է լինեն ավելի հասցեական. վարչապետ
16:34
Կառավարության ներդրումները Երևանում և Գյումրիում պետք է լինեն ավելի հասցեական. վարչապետ
Էրդողանն ու Թրամփը կքննարկեն Հարավային Կովկասի հարցերը
16:07
Էրդողանն ու Թրամփը կքննարկեն Հարավային Կովկասի հարցերը
Սա շատ ուղիղ քաղաքական վրեժխնդրություն է. Սաղաթելյան
15:38
Սա շատ ուղիղ քաղաքական վրեժխնդրություն է. Սաղաթելյան
Կարգելվի բուսասանիտարական բեռների առևտրային արտահանումը
15:13
Կարգելվի բուսասանիտարական բեռների առևտրային արտահանումը
Ուկրաինայում կարգավորումը շատ ավելի մոտ է, քան մարդիկ պատկերացնում են. Թրամփ
15:00
Ուկրաինայում կարգավորումը շատ ավելի մոտ է, քան մարդիկ պատկերացնում են. Թրամփ
Սա ընդդիմադիր գործիչների նկատմամբ իրականացվող հերթական զազրելի հետապնդումն է․ Մանե Թանդիլյան
14:38
Սա ընդդիմադիր գործիչների նկատմամբ իրականացվող հերթական զազրելի հետապնդումն է․ Մանե Թանդիլյան
ՀՀ տիրապետմանն է վերադարձվել Դիլիջան համայնքի Շամախյան տեղամասում գտնվող՝ 67 հա մակերեսով հողամասը. Փաշինյան
14:11
ՀՀ տիրապետմանն է վերադարձվել Դիլիջան համայնքի Շամախյան տեղամասում գտնվող՝ 67 հա մակերեսով հողամասը. Փաշինյան
Հետապնդումը կարող է լինել քաղաքական, եթե այն քաղաքական գործչի նկատմամբ է. Իոաննիսյան
13:58
Հետապնդումը կարող է լինել քաղաքական, եթե այն քաղաքական գործչի նկատմամբ է. Իոաննիսյան
Անկարայում մեկնարկում է ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովը
13:47
Անկարայում մեկնարկում է ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովը
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով
13:44
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով
Դամասկոսում պայթյունների հետևանքով 18 մարդ է տուժել
13:33
Դամասկոսում պայթյունների հետևանքով 18 մարդ է տուժել
Գագիկ Ծառուկյանն ունեցել է բոլոր թույլտվությունները, կենդանիների պահման պայմանները համապատասխանել են նորմերին. Տոնոյան
13:17
Գագիկ Ծառուկյանն ունեցել է բոլոր թույլտվությունները, կենդանիների պահման պայմանները համապատասխանել են նորմերին. Տոնոյան
Վանաձորի տիրապետմանն է վերադարձվել ևս 1 հողատարածք
12:58
Վանաձորի տիրապետմանն է վերադարձվել ևս 1 հողատարածք
Բագրատ սրբազանը հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ
12:37
Բագրատ սրբազանը հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ
Թրամփը հատուկ դեր է խաղացել ՀՀ-Ադրբեջան խաղաղության օրակարգի առաջխաղացման գործում․ Ալիև
12:20
Թրամփը հատուկ դեր է խաղացել ՀՀ-Ադրբեջան խաղաղության օրակարգի առաջխաղացման գործում․ Ալիև