Բլոգ

Ռեյ Բրեդբերիի մտքերը

Օգոստոսի 22-ին ամերիկացի գրող և սցենարիստ Ռեյ Բրեդբերիի ծննդյան օրն է։ Նա մահացել է 2012-ին՝ 91 տարեկան հասակում։

Ձեզ ենք ներկայացնում նրա հետաքրքիր մտքերից․

Ի՞նչ է տիեզերքը: Այն մեծ թատրոն է: Իսկ թատրոնին անհրաժեշտ է հանդիսատես: Մենք հանդիսատեսն ենք: Կյանքը Երկրի վրա ստեղծվել է ներկայացում դիտելու և վայելելու համար: Դրա համար ենք մենք այստեղ: Եվ եթե ձեզ դուր չի գալիս բեմադրությունը, գնացեք գրողի ծոցը։

Եթե ​​մարդ գիշեր ու ցերեկ մտածեր մահվան մասին, նա կդառնար Վուդի Ալեն:

Առաջիկա տարիներին մենք կվերադառնանք լուսին: Մենք թռչելու ենք Մարս և հաստատվելու ենք այնտեղ մոտակա հարյուր տարվա ընթացքում: Եվ հետո, ենթադրում եմ, որ մենք թռչելու ենք Կենտավրոսի ալֆա։

Ինձնից պահանջվեց 10 տարի՝ առաջին երկար պատմությունս գրելու համար։

Երբ 60 տարի առաջ ես և Մեգին ամուսնացանք, մենք փող չունեինք: Մեր բանկային հաշվում ունեինք 8 դոլար: Առաջին երկու տարիները մենք նույնիսկ հեռախոս չունեինք: Վենետիկում մենք վարձեցինք մի փոքրիկ բնակարան ՝ բենզալցակայանի կողքին: Հենց այնտեղ պատից կախված մի հեռախոս կար, դա իմ առաջին հեռախոսն էր: Ես վազում էի նրա մոտ, վերցնում հեռախոսը, իսկ մարդիկ կարծում էին, որ իմ տուն են զանգահարել: Նույնիսկ հեռախոս չկար, էլ չասենք մեքենայի մասին: Բայց գիտե՞ք ինչ ունեինք: Սեր։

Բոլոր աղջիկները, որոնց ես հանդիպում էի, երբ երիտասարդ էի, գրադարանավար էին:

Լավ ռեժիսորը պետք է գրող լինի: Նա պետք է մանրամասնություններով լիքը լինի:

Պետք է մշտապես լինել ինչ-որ բանին սիրահարված իրավիճակում։ Իմ դեպքում գրքերն ու գրելու գործընթացն է։

Եթե ​​ինչ-որ բան չեք սիրում, մի արեք դա: Եվ հակառակը, տիրապետք նրան, ինչը սիրում եք։

Ես չեմ մտածում մահվան մասին, քանի որ միշտ այստեղ կլինեմ: Իմ ֆիլմերի այս տուփը և իմ գրքերի դարակները համոզում են ինձ, որ հարյուր կամ երկու տարվա կյանքի պահեստ ունեմ:

Մահը տիեզերքի հետ վրեժի ձև է՝ կենդանի լինելու հրաշալի շքեղության համար:

Իմ մասին ես գիտեմ հետևյալը։ Ութսուն տարվա կյանքիս յուրաքանչյուր օր ՝ լավ աշխատանք եմ կատարել: Դա բավականին հրաշալի է, այնպես չէ՞:

Նյութը՝ esquire.ru, թարգմանություն՝ Կարեն Կոլոսով
Թիվ 1

Recent Posts

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

2 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

2 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

3 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

3 hours ago

Ինչո՞ւ հնարավոր չէ նման առաջնահերթ դելիմիտացիա անել Բաքվի կողմից օկուպացված հատվածներում․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Երեկվա հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը մի շարք ուշագրավ, եթե չասենք,…

3 hours ago

Վենսի այցի արդյունքները նախանշում են հետագա համագործակցության հստակ ուղին․ ԱՄՆ դեսպանատուն

Ավարտվեց ԱՄՆ փոխնախագահ ՋեյԴի Վենսի պատմական այցը Հայաստան, որը հայ-ամերիկյան երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված նշանակալի…

3 hours ago