Հայաստան

Քոչարյանը դատի է տվել Հայաստանի Հանրապետությանը. պահանջում է 2 մլն դրամ փոխհատուցում

ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով անցնող Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմ ֆինանսների նախարարության: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Քոչարյանը պահանջում է հաստատել իրավունքի խախտումը եւ Հայաստանի Հանրապետությունից հօգուտ իրեն որպես ոչ նյութական վնասի հատուցում 2 մլն դրամ բռնագանձել:

Հայցը ներկայացվել է օգոստոսի 19-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմենուհի Բադիրյանին:

Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ հայցի պատճառն այն է, որ մարտի 10-ին, երբ Ռոբերտ Քոչարյանն առողջական խնդրի պատճառով գտնվում էր հիվանդանոցում եւ չէր կարող ներկայանալ Մարտի 1-ի գործով նիստին դատավոր Աննա Դանիբեկյանը դռնբաց դատական նիստի ընթացքում առանց պաշտպանական կողմի կարծիքը հայտնելու հրապարակել է նրա առողջական վիճակի մասին բժշկական գաղտնիք պարունակող տեղեկություններ:

«Եթե նույն հարցի հետ կապված զուգահեռներ անցկացնենք, նույն դատավոր Դանիբեկյանի վերաբերյալ ընդամենը մի տեղեկություն տարածվեց, ընդ որում այնպիսի տեղեկություն, որը եթե այդ պահին չտարածվեր՝ 1 ամիս հետո ակնառու երեւալու էր, բայց այնուամենայնիվ անմիջապես քրեական գործ հարուցվեց այդ փաստի առթիվ»,- ասաց Ալումյանը:

Նրա խոսքով՝ այս դեպքում այդ աստիճանի մանրամասներով տեղեկություններ տարածվեցին դռնբաց դատական նիստում, որը մեծ հանրային հնչողություն ունի. «Այդ պայմաններում մենք այս անգամ նույնիսկ ոչ թե քրեական գործ հարուցելու տրամաբանությամբ գնացինք, այլ ավելի մեղմ տարբերակով»,- ասաց Ալումյանը՝ հավելելով՝ քանի որ պահանջը գույքային է՝ այդ պատճառով ՀՀ-ի անունից պատասխանող կողմ է հանդես գալիս ֆինանսների նախարարությունը:

Հիշեցնենք, որ Դանիբեկյանը մարտի 10-ի նիստում հայտնել էր, որ «Էրեբունի» ԲԿ-ից դատարան է ստացվել տեղեկանք այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանի մոտ, ի թիվս այլնի, ախտորոշվել է սրտի ռիթմի խանգարում, զարկերակային հիպերտենզիա՝ 3-րդ աստիճանի:

Նշենք, որ դատավոր Արմենուհի Բադիրյանը հայցվորի ներկայացուցիչ Հայկ Ալումյանի կինն է:

Քոչարյանը 2018 թվականից մինչ այսօր շուրջ 1 տասնյակից ավելի քաղաքացիական եւ վարչական հայցեր է ներկայացրել դատարան:

Թիվ 1

Recent Posts

Մակրոնը կայցելի Գազային ամենամոտ եգիպտական քաղաք

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վաղը կայցելի Գազային մոտ գտնվող Եգիպտոսի Էլ Արիշ քաղաք։ Այս այցը…

15 minutes ago

Առաջին եռամսյակում պահպանվում են տնտեսական ակտիվության միտումները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով…

31 minutes ago

10604 քաղաքացի ետ է ստացել 978 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է. «Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր…

58 minutes ago

Վարչապետի ինքնազգացողությունը վատանալու մասին լուրը սուտ է. խոսնակ

Վարչապետի ինքնազգացողությունը վատանալու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց…

1 hour ago

Հարավային Կովկասում չպետք է լինեն փակ սահմաններ. Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել Աբու Դաբիում ընթացող Ամենամյա ներդրումային համաժողովին: «Նախևառաջ կցանկանայի…

1 hour ago

Վիզաների ազատականացումը կարող է տևել չորսից հինգ տարի

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը հայտնել է, որ այսօր սկսվել է Եվրոպական…

2 hours ago