Հայաստան

Որքան անտաղանդ պետք է լինի համակարգի կառավարիչը, որ օդից պրոբլեմ ստեղծի. Էդմոն Մարուքյան

«Մենք ասում ենք, որ սովորելը պետք է լինի դժվար, այսինքն՝ ընդունվի 100 մարդ, ավարտի, օրինակ, 70 մարդ։ Ընդունվելը չպետք է լինի էնպես, որ կեսը հասկանան համակարգը, թե ոնց է պետք դիմել և լրացնել թղթերը, էն կեսն էլ՝ չհասկանա։ Եվ հետո՝ դրանից բխող տարատեսակ անարդարություններ տեղի ունենան։ Եվ այդ անարդարություններին գործող նախարարը դուրս չգա ժողովրդի հետ խոսելու։ Այսինքն՝ չկան խոսակցություններ ժողովրդի հետ էն դեպքում, երբ նախարարը պետք է հասկանա, որ ինքը քաղաքական մարդ ա, ընտրովի պաշտոնյա է մեծ հաշվով, որովհետև բոլորը խորհրդարանական ընտրություններում թեկնածու են եղել, ձայն են հավաքել, նոր դարձել են նախարար։ Ինքը պարտավոր է դուրս գալ և էտ մարդկանց հետ խոսել, բայց դա չի արվում։ ԳԹԿ-ի չգիտեմ ով գալիս է ԱԺ, չգիտեմ ինչ է ասում, ու հետո նախարարը, շատ ուշ, գնում է Հ1։ Գնում է՝ Հ1-ի Պետրոսի հետ է խոսում»,- Brighttalk հաղորդման ժամանակ ասել է ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը։

«Որքան պետք է լինի անտաղանդ համակարգի կառավարիչը, որ օդից պրոբլեմ ստեղծի»,- հարց է հնչեցրել Մարուքյանը՝ հավելելով, որ պատասխան տալու պահը գալու է, քանի որ սեպտեմբերին լսվելու է «Լուսավոր Հայաստան» խմբակցության հարցապնդումը, որի հիման վրա իրենք նախարարի անվստահության հարց են բարձրացնելու։

«Ես հույս ունեմ, քանի որ գիտեմ՝ «Իմ քայլը» դաշինքում կան շատ դժգոհություններ կրթության նախարարից, այս առիթը կարող է օգտագործվել նախարարին պաշտոնանկ անելու համար և Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում ստեղծել նաև այս նախադեպը, որ, այո՛, խորհրդարանի ընդդիմադիր ուժը կարող է առաջադրել նախարարի անվստահության հարց, և իշխող ուժը նույնպես մասնակցի այդ քվեարկությանը, և ինքն իր նախարարին հեռացնի՝ ընդդիմության հետ քվեարկելով»,- նշել է ֆրակցիայի ղեկավարը։

 

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

Զելենսկին ստիպված կլինի ընդունել տարածքային կորուստները. Լավրո

ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հիմնական հայտարարությունները՝ ստորև. Լավրովը հայտնել է, որ…

3 minutes ago

Երևանում կկայանա տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ապրիլի 13-19-ը Երևանում կանցկացվի տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը։…

22 minutes ago

Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատում անդրադարձել են ԼՂ ժողովրդի էթնիկ զտմանը

Հայազգի պատգամավոր Խոսե Լուիս Սաջյանի նախաձեռնությամբ՝ Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նիստի ընթացքում պատգամավորներն անդրադարձել են Հայոց…

29 minutes ago

Չինաստանը կտրուկ բարձրացնում է ԱՄՆ նկատմամբ մաքսատուրքերը

Չինաստանը հայտարարել է ԱՄՆ ապրանքների նկատմամբ լրացուցիչ մաքսատուրքերի սահմանման մասին՝ բարձրացնելով դրանք մինչև 125%, հայտնում…

53 minutes ago

Հայաստանին օրական առնվազն 300 դրոնի արտադրություն է պետք

Քաղաքական գործիչ Լևոն Բարսեղյանը գրել է. Դրոնի քիչը չի լինում Ուկրաինան օրական օդ է հանում…

1 hour ago

Բրատիսլավայում մեկնարկում են հունահռոմեական ոճի ըմբիշները. Եվրոպայի առաջնություն

Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ապրիլի 11-ին մեկնարկում են հունահռոմեական ոճի ըմբիշները։ Այդ մասին հայտնում…

1 hour ago