Բրիտանական BBC-ի հաղորդմամբ՝ այս օրերին Ֆրանսիայում օդի ջերմաստիճանը տատանվում է 40 աստիճան C-ի սահմաններում: Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը էլ ավելի կբարձրանա: Նման անոմալ շոգ եղանակ երկրում գրանցվել էր նաև 2003թ-ին, որը ավելի քան 15000 մարդու մահվան պատճառ էր դարձել: Այժմ Ֆրանսիայի Առողջապահության նախարարությունը փորձում է կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել:
Տեսանյութը՝ FRANCE 24 English-ի:

















