Բլոգ

Մեկ տարվա ընդմիջումից հետո Գրետա Թյունբերգը կվերադառնա դպրոց

17-ամյա շվեդ բնապահպան ակտիվիստ Գրետա Թյունբերգը որոշել է մեկ տարվա ընդմիջումից հետո վերադառնալ դպրոց: Այս մասին նա պատմել է սոցիալական ցանցերում:

«Իմ ակադեմիական արձակուրդն ավարտվեց, հրաշալի է նորից վերադառնալ դպրոց»: – գրել է Թյունբերգը Twitter- ում:

Այն մասին, որ Թյունբերգը ընդմիջում է վերցնում ուսման մեջ, հայտնի դարձավ 2019 թվականի հունիսին։ Էկո-ակտիվիստը որոշեց ընդհատել ուսումը կլիմայի պաշտպանության ոլորտում իր գործունեության համար:

Գրետա Թյունբերգը ողջ աշխարհով հայտնի դարձավ  2018 թվականին, երբ ակցիա իրականացրեց Շվեդիայի խորհրդարանի շենքի մոտ։ Նա հայտարարեց, որ հրաժարվում է ուրբաթ օրերին դպրոց գնալուց, մինչև որ իշխանությունները չկատարեն կլիմայի վերաբերյալ պայմանավորվածությունները։

2019-ին նմանատիպ երիտասարդական դասադուլներ տեղի ունեցան ամբողջ աշխարհում, իսկ Թյունբերգը ելույթ ունեցավ Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի կլիմայի գագաթնաժողովում: 2019 թվականի դեկտեմբերին Time ամսագիրը նրան անվանեց Տարվա մարդ:

Նյութը՝ meduza.io, թարգմանություն՝ Կարեն Կոլոսով
Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

8 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

10 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

12 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

12 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

13 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

13 hours ago