Հայաստան

Հայկական ԱԷԿ-ը միացվեց Հայաստանի միասնական էներգահամակարգին

Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի 3-րդ և 4-րդ տուրբագեներատորները պլանային նախազգուշական վերանորոգումից (ՊՆՎ-2020) հետո դուրս են եկել հզորության էներգետիկ մակարդակ և միացել Հայաստանի միասնական էներգահամակարգին:

Ինչպես տեղեկացնում են «Ռոսատոմ»  պետկորպորացիայի մամուլի ծառայությունից, ՊՆՎ շրջանակում ավարտվել են աշխատանքներ ռեակտորային և տուրբինային արտադրամասերում, ինչպես նաև կենտրոնացված վերանորգման արտադրամասում։ Իրականացվել է կառավարման համակարգերի քարշակների և ռեակտորի պաշտպանության գործիքային հետազոտությունը, ինչպես նաև մետաղի չքայքայող վերահսկման սարքերի ստուգումը։ Կատարած աշխատանքները թույլ են տվել էապես բարձրացնել էներգաբլոկի շահագործման անվտանգության և հուսալիության աստիճանը։

Հայկական ԱԷԿ-ի ՊՆՎ ավարտվել է նախատեսված ժամկետից 12 օր շուտ։ Դա հրանավոր է դարձել շնորհիվ գործընթացի հատուկ կազմակերպման, Հայկական ԱԷԿ-ի անձնակազղմի՝ վերջնական արդյունքի հասնելու նպատակաուղղվածության, ինչպես նաև շնորհիվ ներգրաված կազմակերպությունների հետ առողջ գործնական փոխհարաբերությունների, որոնք ձևավորվել են համատեղ արդյունավետ աշխատանքի ընթացքում։ Հայկական ԱԷԿ-ի պլանային նախազգուշական աշխատանքների կատարման և սարքավորումների արդիականացման գլխավոր կապալառուն է՝ «Ռուսատոմ Սերվիս» մասնագիտացված ընկերությունն է, որը «Ռոսատոմ»  պետկորպորացիայի էլեկտրաէներգետիկ ստորաբաժանման մասն է։

Արդեն հինգերորդ տարի Հայկական ԱԷԿ-ը համատեղում է պլանային-նախազգուշական վերանորոգումը կայանի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացման հետ, քանի որ միջոցառումների մեծ մասը տեխնոլոգիապես հասանելի է միայն կանգնեցված էներգաբլոկում։ ՊՆՎ ավարտից հետո Հայկական ԱԷԿ №2 էնեևգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի աշխատանքները կշարունակվեն։

Թիվ 1

Recent Posts

ՊԵԿ-ում քննարկվել են ՀՀ նավթամթերքի շուկայի զարգացմանն ուղղված հարցեր

Պետական եկամուտների կոմիտեում օրերս ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հանդիպում է ունեցել «ՀՀ նավթամթերք ներկրողների ասոցացիա»…

2 minutes ago

Հայ-թուրքական սահմանի բացման հարցում առաջընթաց չկա. Քըլըչ

Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակներում կայացել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը: Հայ-թուրքական սահմանի բացման…

18 minutes ago

Հայաստանին 102 միլիոն եվրո վարկ կտրամադրվի

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը գրել է. «Այսօր ԱԺ Առողջապահության հարցերի մշտական…

43 minutes ago

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի…

1 hour ago

ՊՆ-ն ռեզերվի տակ է պահում Շամշադինի զբոսաշրջային ենթակառուցվածքները. բաց նամակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Հարգելի պարոն Փաշինյան, Այս նամակը գրում եմ ոչ միայն որպես Հայաստանի Ռեստորատորների և Հյուրանոցատերերի Ասոցիացիայի…

1 hour ago

ԵՄ-ին անդամակցությունը Վրաստանի գլխավոր նպատակն է. Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, թե ԵՄ-ին անդամակցություն իրենց գլխավոր առաջնահերթությունների թվում է։ «Մենք…

2 hours ago