ՌԴ Զինված ուժերի Կենտրոնական ռազմական օկրուգում սկսվել է մարտական պատրաստականության ստուգում: ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել է, որ միջոցառումները իրականացվում են նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով։ Նպատակը Զինված ուժերի` Կենտրոնասիական տարածաշրջանում ռազմական անվտանգության ապահովման ունակությունների գնահատումն է։ Այս մասին հաղորդում է dialogorg.ru կայքը՝ մատնանշելով, որ Հարավային և Արևելյան ռազմական օկրուգների ուժերի ու զորքերի մի մասը նույնպես մարտական պատրաստականության բարձր աստիճանի է բերվել։ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազան և Էրեբունի օդանավակայանը մտնում են Հարավային ռազմական օկրուգի մեջ։
Ավելին՝ dialogorg.ru

















