Այսօր կայացած ասուլիսում, անդրադառնալով լրագրողի այն նկատառմանը, որ ԿԳՄՍ նախարարությունն ուշ է սկսել ռազմավարություն մշակել, դրա պատճառով դպրոցները կվերաբացվեն սեպտեմբերի կեսերից՝ փոխնախարար Անդրեասյանը պատասխանում է՝ ժամկետները պայամանավորված են եղել երկրում համաճարակային իրավիճակի վերլուծության գործընթացով,որը թույլ է տվել հասկանալ՝ որքանով է առկա ուսուցման ընտրությունը այս ուսումնական տարին կազմակերպելու ձև։
«Սեպտեմբերի կեսից դպրոցներում դասերը սկսելու հանգամանքը որևէ կերպ պայմանավորված չէ ինքնամեկուսացման կոչով, քանի որ շփումների նվազեցումը և կանոնների պահպանումը մի պրոցես է, որ պետք է անընդհատ իրակացնել»,- նշում է տիկին Անդրեասյանը։
Նա պարզաբանում է՝ նախընթաց փուլում մշակվել են 3 տարբեր սցենարներ, որոնք պետք է կիրառվեին կախված նրանից, թե ինչպիսին է երկրում համաճարակային վիճակը։ Առաջին դեպքում՝ հեռավար տարբերակն էր ընտրությունը, որն այնքան էլ ցանկալի չէ, բայց կարող է լինել ստիպված ընտրություն։
Երկրորդը եղել է հիբրիդային մոտեցումը, որի դեպքում նախատեսվում էր հիմնականում ցածր դասարանցիների կողմից առկա ուսուցման կազմակերպում, իսկ ավելի բարձր դասարանցիների դեպքում՝ հեռավար ձևաչափով առավելապես կազմակերպում։ Իսկ երրորդը եղել է առկա ուսուցման կազմակերպումը։
Երբ եղել է որոշակի կանխատեսում, թե ինչպիսին է երկրում համաճարակային իրավիճակի միտումը, ընտրվել է ուսուցման վերսկսման ժամկետը։
Քրիստինե Հովսեփյան
Տարոն Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: «Հսկող դատախազի կողմից հանրային…
Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 144-ի, շուրջ 700 մարդ վիրավորվել է, հայտնում…
Հովիկ Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չբացակայելը։ «Հսկող դատախազի կողմից…
Մհեր Շիրինյանն ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարության սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետի պաշտոնից. հրամանագիրը…
Ֆասթեքի աջակցությամբ իրականացվող «Ապագայի տնտեսությունը» խորագրով համաժողովն այս տարի ընդլայնել է իր աշխարհագրությունը՝ այցելելով նաև…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է առողջապահության և այլ ոլորտներում գործունեություն ծավալող Rotary International կազմակերպության նախագահ…