Ինովացիա, տեխնոլոգիաներ

TikTok-ը դատի է տվել Թրամփին ու նրա վարչակազմին

Այս ամսվա սկզբին Դոնալդ Թրամփը որոշեց արգելել TikTok ը ԱՄՆ-ում` այն ​​հիմնավորմամբ, որ չինական ծրագրերը սպառնում են ազգային անվտանգությանը: TikTok-ին և դրա սեփականատեր ByteDance-ին դուր չեկավ այս կատակը (ավելի ճիշտ ՝ մի ամբողջ հրամանը), և նրանք դատական ​​հայց են ներկայացրել  ընդդեմ ամերիկյան ներկայիս նախագահի և նրա վարչակազմի:

Դաշնային դատարանին ուղղված բողոքում նրանք հայտնել են, որ նախագահի նոր հրամանագիրն անտեսում է վտանգը վերացնելու ուղղությամբ ինտերնետային պլատֆորմի բոլոր ջանքերը: Ավելին, այն թույլ է տալիս արգելել գործողություններ, որոնք Միջազգային արտակարգ տնտեսական ուժերի լիազորությունների մասին ակտով (IEEPA) չեն ճանաչվել որպես «անսովոր և ծայրահեղ սպառնալիք ներկայացնող»։

Նյութը՝ GQ, թարգմանություն՝ Կարեն Կոլոսով
Թիվ 1

Recent Posts

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 31-ին՝ ժամը 11։10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են…

3 hours ago

Արցախի դրոշի համար Գերմանիայի դեսպանին Ադրբեջանը խիստ նկատողություն է արել

Մարտի 31-ին Արտաքին գործերի նախարարություն է կանչվել Ադրբեջանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան…

4 hours ago

Փաշինյանը Գերմանիայի նախագահի այցը Հայաստան համարել է պատմական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը կառավարությունում հյուրընկալել են պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի…

4 hours ago

Գերմանիայի նախագահը ԼՂ դրոշով նկար է հրապարակել

Տարածաշրջանային այցով Երևանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր սոցիալական ցանցերում ԼՂ դրոշով լուսանկար է…

5 hours ago

Ներկայացվել է օդանավակայանի մեկնման սրահում տեղադրված նոր համակարգերը

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից հայտնում են, որ այսօր՝ մարտի 31-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Զվարթնոց…

5 hours ago

Արման Եղոյանն ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպանին

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մարտի 31-ին ընդունել է մեր…

5 hours ago