Հայաստան

Ադրբեջանում Գուրգեն Ալավերդյանի դեմ 5 հոդվածով քրգործեր են հարուցել

Օգոստոսի 23-ին մոլորված, այնուհետ ադրբեջանական կողմում հայտնված ՀՀ ԶՈւ սպա Գուրգեն Ալավերդյանի դեմ Ադրբեջանում քրեական օրենսգրքի 5 տարբեր հոդվածով կեղծ մեղադրանքներ են առաջադրվել։ Այս մասին հայտնում է Razm.info-ն: Նշված հոդվածներով առավելագույնը 20 տարվա ազատազրկում է նախատեսվում։

Քրգործերի հարուցման մասին օգոստոսի 25-ին համատեղ հայտարարություն են տարածել Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը և գլխավոր դատախազությունը։

Առաջադրված հոդվածներն են` «ագրեսիվ պատերազմի վարում», «լրտեսություն»,«օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծում», «հրազենի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի ապօրինի ձեռքբերում, տեղափոխում, պահպանում և փոխադրում», «Ադրբեջանի սահմանի ապօրինի հատում»։

Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին ՀՀ ՊՆ֊ն հայտնեց, որ սպա Գուրգեն Ալավերդյանը մարտական հենակետը ստուգելու ընթացքում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է: Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ֊ն հայտարարություն էր տարածել, որտեղ նշված էր, թե իբր ավագ լեյտենանտ Ալավերդյանը «Գորանբոյի ուղղությամբ դիվերսիոն հարձակում է իրականացրել» և հայտնվել է իրենց տարածքում։

Թիվ 1

Recent Posts

ՊՆ սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետն ազատվել է պաշտոնից

Մհեր Շիրինյանն ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարության սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետի պաշտոնից. հրամանագիրը…

12 minutes ago

Ֆասթեքսն աջակցում է Future Economy Summit-ին. առաջիկա հանդիպումը՝ Ծաղկաձորում է

Ֆասթեքի աջակցությամբ իրականացվող «Ապագայի տնտեսությունը» խորագրով համաժողովն այս տարի ընդլայնել է իր աշխարհագրությունը՝ այցելելով նաև…

39 minutes ago

Վարչապետն ընդունել է Rotary International կազմակերպության նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է առողջապահության և այլ ոլորտներում գործունեություն ծավալող Rotary International կազմակերպության նախագահ…

45 minutes ago

Խնդիր ենք որդեգրել՝ փոխել գյումրեցու կյանքի որակը. Առուշանյան

Գյումրիում մեկնարկել է ՔՊ նախընտրական եզրափակիչ հանրահավաքը։ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հայտարարել է, թե «կառավարությունը,…

51 minutes ago

Դիեգո Սիմեոնեն Լա լիգայի ամենաբարձր վարձատրվող մարզիչն է

Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Լա լիգայի ամենաբարձր վարձատրվող մարզիչն է, հայտնում է L’Equipe-ը:…

1 hour ago

Հայտարարագրելիս րտե՞ղ պետք է լրացնել արտերկրից ստացված աշխատավարձը

ՊԵԿ-ից հայտնում են. «Հարգելի՛ քաղաքացիներ, շարունակելով հայտարարագրման վերաբերյալ հարցուպատասխան ձևաչափը, այժմ ՄԱՍ 5-ում եկեք պարզենք,…

1 hour ago