Uncategorized @hy
26.08.2020

ԱՄՆ-ում նոր բողոքի ցույցեր են սկսվել․ սևամորթին կրակել են երեխաների աչքի առաջ

ԱՄՆ-ում նոր բողոքի ցույցեր են սկսվել․ սևամորթին կրակել են երեխաների աչքի առաջ

Օգոստոսի 23-ին ամերիկյան Քենոշա (Վիսկոնսին նահանգ) քաղաքում ոստիկանությունը ծանր հրազենային վնասվածքներ է հասցրել 29-ամյա աֆրոամերիկացի Ջեյքոբ Բլեյքին: Ականատեսներից մեկը նկարահանել է դեպքը և տեղադրել այն համացանցում: Տեսաձայնագրության մեջ երևում է, որ սևամորթը քայլում է դեպի մեքենան: Նրա հետևից ատրճանակները պարզած երկու ոստիկան է գնում, ովքեր ինչ-որ բան են պահանջում։ Երբ տղամարդը բացում է մեքենայի դուռը, ոստիկաններից մեկը քաշում է նրա վերնաշապիկից և մեջքից 7 անգամ կրակում է: Մեքենայի մոտակայքում գտնվող կանայք բղավում են։

Անմիջապես դեպքի վայրում հավաքվեցին հարևանները։ Նրանց միացան այլ թաղամասի բնակիչներ ու աֆրոամերիկացիների իրավապաշտպան շարժումների ակտիվիստներ: Մոտ 100 ցուցարար շարժվեց դեպի քաղաքային ոստիկանության շենքի մոտ, որտեղ հանդիպեցին ոստիկանական արգելքի։ Իշխանությունները երեկոյան ժամը 10-ից հայտարարեցին պարետային ժամ, սակայն բողոքի ցույցերը շարունակվեցին մինչ ուշ գիշեր։ Ցուցարարները այրեցին 3 աղբատար մեքենա, կոտրեցին մի քանի գրասենյակների պատուհաններ ու գրաֆիտի նկարազարդումներ արեցին դատարանի շենքի վրա։ Հաջորդ օրը ակցիան շարունակվեց։ Ինչ-որ մեկը հրկիզել է մի քանի շինություն, Քենոշա բերվեցին ԱՄՆ ազգային գվարդիայի զինյալները։

Ջեյքոբ Բլեյքը, որի վնասվածքից սկսվեց ամեն ինչ, ծանր վիճակում տեղափոխվել է Միլուոքի հիվանդանոց: Նրան վիրահատել են, վիճակը կայուն է և գտնվում է ինտենսիվ թերապիայի մեջ: Վիսկոնսինի արդարադատության նախարարությունը հետաքննություն է սկսել: Երկու (ըստ այլ աղբյուրների ՝ երեք) ոստիկանության ծառայողներ, որոնք գտնվել են դեպքի վայրում, հեռացվել են աշխատանքից: Իշխանությունները չեն բացահայտել նրանց անունները, և դեռ չեն հայտնել, թե ինչն է նախորդել կրակոցներին: Հայտնի է միայն, որ ոստիկանները ժամանել են կենցաղային բնույթի վեճի ահազանգով։

Բլեյքի ընտանիքը որպես փաստաբան վարձել է Բենջամին Քրամպին, ով հայտնի է ոստիկանության կողմից բռնությունների զոհ դարձաց քաղաքացիների գործերով: Քրամպը հայտարարել է, որ Բլեյքն օգնում էր հանդարտեցնել ընտանեկան վեճը, բայց ոստիկանությունը զենք է պարզել նրա վրա և էլեկտրահարել է։ Կրակոցներն արձակվել են այն ժամանակ, երբ Բլեյքը գնում էր ստուգելու մեքենայում նստած երեք որդիներին (Բլեյքն ունի վեց երեխա): Տղաները, ովքեր երեք, հինգ և ութ տարեկան են, տեսել են, թե ինչպես են իրենց հորը կրակում։ «Սա մեծ հոգեբանական վնաս է ողջ կյանքի ընթացքում», – նշել է փաստաբանը:

Քրամփի վարկածը հաստատում են նաև ականատեսները։ Նրանք պատմում են, որ Բլեյքը փորձում էր դադարեցնել երկու կանանց միջև տեղի ունեցող վեճը, իսկ ոստիկանները սկզբում էլեկտրական հարված հասցնող զենքով են վնասել վերջինիս, ապա սկսել են կրակել։

Բլեյքի բուժման և իրավաբանական ծախսերի համար մեկ օրվա ընթացքում հավաքվել է 650 հազար դոլար։ Երգչուհի Քարդի Բին, ռեփեր 50 Cent-ը, բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը և այլ հայտնիներ կոչ են արել դադարեցնել ոստիկանական բռնությունները։ Մի քանի դեմոկրատ քաղաքական գործիչներ, այդ թվում նախագահի թեկնածու Ջո Բայդենը դատապարտել են Քենոշայի ոստիկանության գործողությունները: Վիսկոնսինի նահանգապետ Թոնի Իվերսը նահանգի օրենսդիր մարմնի արտակարգ նիստ է հրավիրել՝ ոստիկանության կողմից ուժի գործադրումը կարգավորող օրենքների փաթեթ ընդունելու համար:

Նյութը՝ meduza.io, թարգմանություն՝ Կարեն Կոլոսով

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է