Գլխավոր
28.08.2020

Տնտեսական լուծումների Քոչարյանի տեսլականը

Տնտեսական լուծումների Քոչարյանի տեսլականը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այս անգամ էլ տնտեսական լուծումների փնտրտուքի մեջ է։ Ավելի ճիշտ՝ ներկայացրեց տնտեսությունը ճգնաժամից դուրս բերելու իր «տեսլականը» կամ «մտորումները» բարձրաձայն և հրապարակային՝ մեկ անգամ ևս վերհիշելով իր նախագահության «երանելի» տարիներն ու մատնանշելով ներկայիս իշխանության «բացթողումները»։

«Կոռուպցիայի դեմ պետք է պայքարել»,- քննարկման ժամանակ ասաց Քոչարյանը խորին համոզմունքով, որ հասարակությունը հավատում է իր ազնվությանը։ Իհարկե, ժողովուրդը կհավատա նախկին նախագահին, եթե վերջինս իր նախանշած մեխանիզմներով վերադարձնի այն, ինչ հասցրել են մեծ ջանասիրությամբ «աշխատել» շատ կարճ ժամանակահատվածում իր բացառիկ բիզնեսմեն որդիները։ Բայց հարցը հիմա նոր իշխանություններն են, ոչ թե իր ընտանիքը։

Քոչարյանը չի հասկանում միջազգային կառույցներին, որ պնդում են՝ Հայաստանում կոռուպցիայի դեմ իրական պայքար է մղվում, ո՞նց ավելի ուշադիր չեն և չեն նկատում բազմաթիվ բացահայտ կոռուպցիոն գործարքները, որ ինքն է նկատում։

Հատկանշական է, որ պարգևավճարների թեման կրկին քննարկումների առանցքում է։ Ակնհայտ է՝ պոպուլիստական հայտարարությունները քննադատող Քոչարյանը գտել է հանրույթին ականջահաճո լինելու ուղիղ միջոցը։ Եթե այն օգնել է իշխանության գալ, թող իրեն էլ օգնի արդարադատությունից խուսափելու ճանապարհին։

Երկրորդ նախագահը նկատեց՝ ցավոտ հարց է՝ ներդրումներ չկան, քանի որ այդ գործում «գիտակ», «արհեստավարժ» մասնագետների չեն դիմում՝ նրանց իմաստուն խորհուրդներին չեն ապավինում։ Քոչարյանը մեծ ոգևորությամբ հիշեց իր հսկայական ջանքերը ներդրողներին «պարզապես համոզելու» գործում։ Բոլոր ոլորտներում կան հիանալի օրինակներ, միայն տարիներ են անցել, ամեն մի մանրամաս լավ չի հիշում։

Շատ են քննադատում, մեղադրում Քոչարյանին «ՀայՌուսգազարդ»-ի վաճառքի համար, չեն հասկանում ինչ մեծ գործ է արել ինքը՝  «տեսեք ինչ մեծ բիզնես է դարձել, ինչ «ստանդարտ» գներ են»։

Ու նաև պետք չի մոռանալ և հենց այս դիտանկյունից պետք է մոտենալ հարցին՝ բոլոր ռազմավարական ենթակառուցվածքները հատ առ հատ վաճառվել են օտարերկրյա ներդրողներին իր նախագահության տարիներին մի մեծ ակնկալիքով՝ ներդրումների։

Չխորշեց, Ամուլսարի մասին էլ է խոսեց Քոչարյանը։ Ասաց ՝ նալին, մեխին պետք չի խփել, առաջարկներ է պետք անել։ Բայց արի ու տես, որ երկրորդ նախագահը նալին ու մեխին խփեց՝ «եթե կա գոնե փոքր ռիսկ չպետք է աշխատեցնել», Ջերմուկին այդքան մոտ հանքը միանշանակ վտանգ է, բայց կարող են հանքը փակ ձևով աշխատեցնել՝ թեպետ էստեղ էլ ռիսկերը չեն բացառվում։ Եվ էստեղ էլի մանրամասներ չհիշեց Քոչարյանը (տարիներ են անցել), մոռացավ կամ լռեց, թե երբ սկսվեց Ամուլսարի պատմությունը։

Քրիստինե Հովսեփյան

 

 

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է