Categories: Uncategorized @hy

Սյունիքի մարզի Գորայքում արտահերթ ընտրություններ տեղի կունենան

Սյունիքի մարզի Գորայք խոշորացված համայնքի Ծղուկ բնակավայրի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք փակել են Երեւան-Մեղրի տանող միջպետական ճանապարհը՝ պահանջելով, որ այնտեղ գնան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կամ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Հունիսի 9-ին Գորայքում համայնքապետի ընտրություններ են տեղի ունեցել: Թեկնածուներից Արտյոմ Գրիգորյանը դատարանում վիճարկել է ընտրությունների արդյունքները եւ դատարանը որոշում է կայացրել հունիսի 30-ին նոր ընտրություններ անցկացնել: Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ Ծղուկում թվով 59 քվեաթերթիկի վերաբերյալ անճշտություններ են եղել. «Կնքված են եղել բոլոր 59 քվեաթերթիկները, եւ հանձնաժողովի նախագահը, հանձնաժողովի հետ որոշում է կայացրել ոչ թե դրանք անվավեր ճանաչել, այլ բացել եւ հաշվել այդ քվեաթերթիկները: Քանի որ ընտրությունների արդյունքներով 2 թեկնածուների մեջ տարբերությունը եղել է շատ քիչ, մյուս թեկնածուն բողոքարկել է: ԿԸՀ-ն թողել է անփոփոխ, դրանից հետո դիմել է դատարան եւ դատարանը վճիռ է կայացրել, որ պետք է կայանան նոր ընտրություններ»,- ասել է Բաբայանը:

Ավելին՝ armtimes.com

editors

Recent Posts

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

45 minutes ago

​Ո՞վ է թաքնված «ռուսաստանցի օլիգարխի» տեքստերի հետևում. Ռուբեն Ռուբինյանի հարցադրումը

ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը գրել է. Ռուսաստանցի օլիգարխը հարցազրույցներ չի տալիս և հանդես է…

47 minutes ago

Վահան Կոստանյանը հանդիպել է ՀՀ-ի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հետ

Հայաստանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվում է կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել են Հայաստանի և…

1 hour ago

Մենք մտել ենք խաղաղության դարաշրջան․ Ալիև

Այս պատմական փաստաթղթի ստորագրումը Սպիտակ տանը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի մասնակցությամբ, նշանակում է հակամարտության ավարտ,…

3 hours ago

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

22 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

22 hours ago