

«Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտարարություն է տարածել. «Ամուլսարի շրջակայքում երկամյա անիշխանության ու օրենքի բացակայության պայմաններում անպատիժ ապօրինություն իրականացնող անձանց խմբավորումն անցել է համայնքի բնակիչների հասցեին բացահայտ սպառնալիքների։
Անցած գիշերվա ընթացքում 12-15 հոգուց բաղկացած խմբավորումն ապօրինի ներխուժում է իրականացրել Ամուլսարի տարածք՝ Սարավան համայնքի կողմից` քարեր շպրտելով տարածքում գտնվող աշխատակից համայնքների բնակիչների ուղղությամբ։ Կից տեսանյութից ակնհայտ է, որ նման ագրեսիայի պատճառ է դարձել այն հանգամանքը, որ «Լիդիանը» ընդամենը երկու շաբաթում Ամուլսարում աշխատելու համար մոտ 500 դիմում է ստացել, հիմնականում՝ շրջակա համայնքների բնակիչներից։
Ավելին՝ ապօրինություն իրականացնողները համայնքի հարյուրավոր բնակիչներին փաստացի սպառնում են «ԱՐՅՈՒՆԱՀԵՂՈՒԹՅԱՄԲ»:
Գիշերվա ընթացքում խմբավորումը ճամփեզրին՝ «Լիդիանի» օրինական տիրապետության տակ գտնվող տարածքում, տեղակայել է ոստիկանության կողմից տարածքից հեռացված իրենց ապօրինի վագոն-տնակը (կից` լուսանկարը)։
Ուշադրություն ենք հրավիրում այն հանգամանքին, որ այս անգամ ևս համայնքի հանդեպ ագրեսիան, այս խմբավորումն արդարացնում է «Լիդիանի» պահնորդական ծառայության փոփոխությամբ։
Ընկերությունը կարող է փոխել սեփական պահնորդական ծառայությունն այնքան հաճախ, որքան անհրաժեշտ կհամարի։ Այսօր Ամուլսարի տարածքում արդեն աշխատում են համայնքների տասնյակ բնակիչներ (տես՝ տեսանյութը)։
Նրանց անվտանգության պաշտպանության համար «Լիդիանը» ներգրավելու է օրենքի սահմաններում բոլոր միջոցներն և այն կազմակերպություններին, որոնց նպատակահարմար կգտնի։
Իրավապահ մարմիններին կոչ ենք անում անմիջապես հետաքննել աշխատակիցների ու համայնքի բնակիչների հասցեին հնչեցրած սպառնալիքները և անհապաղ տարածքից հեռացնել ապօրինի վագոն տնակը, այլապես «Լիդիանի» պահնորդական ծառայությունը դա կանի ինքնուրույն»։
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…