

SpaceX- ում փորձաշրջան անցած Ջուլիա Քրոուլիֆարենգան դատական հայց է ներկայացրել ընդդեմ Իլոն Մասքի ընկերության: Նրա կարծիքով ՝ ընկերությունը իրեն աշխատանքի չի ընդունել (չնայած երկար և, ըստ նրա, հաջող պրակտիկային), այն պատճառով, որ նա դժգոհել է իրենց աշխատողներից մեկի կողմից իրականացվող ոտնձգություններից: Այս մասին հայտնում է Business Insider-ը:
Քրոուլիֆարենգան փորձաշրջան է անցկացրել 2015, 2016, 2017 թվականների ամռանը՝ միևնույն մենեջերի ղեկավարության ներքո։ Ըստ աղջկա ՝ այդ մենեջերը իրեն թույլ է տվել ոչ պատշաճ մեկնաբանություններ, օգտվել է բարձր դիրքից և առանձնացրել է իրեն ըստ սեռի, ինչի արդյունքում նա զգացել է անհանգստություն, անհարմարություն և արդյունքում կորցրել աշխատանք ստանալու հնարավորությունը:
Քրոուլիֆարենգան նշել է, որ մենեջերը իր հետ աշխատանքային հանդիպումներն անցկացրել է մեկուկես-երկու ժամ, չնայած արական սեռի ներկայացուցիչ ստաժորների հետ հանդիպումները տևել են միջինը 30 րոպե: «Ես կարող էի իմ կյանքի մնացած մասն անցկացնել ՝ փորձելով քեզ հասկանալ», – մեջբերում է մենեջերի խոսքերը։
Աղջիկը բողոքել է այդ մասին կադրերի բաժին։ Նա նաև հանդիպել է SpaceX-ի փոխնախագահներից մեկի հետ։ Նրանք չեն արդարացրել մենեջերի պահվածքը և խոստացել են խոսել վերջինիս հետ։ Սակայն արդյունքում 3 տարիների ընթացքում գրանցած դրական փորձաշրջանից հետո, Ջուլիային չեն վերցրել աշխատանքի։ Դատական հայցով նա փոխհատուցում է պահանջում է ընկերությունից։
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի մասնակցի փետրվարի 19-ին Վաշինգտոնում կայանալիք Դոնալդ Թրամփի կողմից ստեղծված «Խաղաղության…
Անկախ պայմանագրի ձևից քաղաքացիները պետք է աշխատեն, հորդորելուց ու պարտադրելուց առաջ պետք է պայմաններ ստեղծեք։…