Քաղաքականություն

Եթե ԲՀԿ-ն ձևավորի կառավարություն

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի վերջին օրերի բուռն գործունեությունն ու այցելությունները մարզեր քննարկումների պատճառ են հանդիսացել։ Մի մասը պնդում է, որ Գագիկ Ծառուկյանը նման գործելաոճով նպաստում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական նկրտումներին, մյուս մասն էլ կարծում է, որ Գագիկ Ծառուկյանը փորձում է խուսափել արդարադատությունից։

Չգիտես ինչու իշխում է կարծիք, որ Գագիկ Ծառուկյանը առաջիկա ընտրություններում կառավարություն ձևավորելու հնարավորություններ չունի։ Հավանաբար պատճառը տարիներ շարունակ կուսակցությանը բնորոշող «կցորդի» կարգավիճակն է, որ բոլոր իշխանությունների հետ էլ վարել է «հարմարվողական» քաղաքականություն։ Կամ՝ դեռ բոլորը հիշում են 2015 թվականի Ծառուկյանի «համարձակ» նախաձեռնությունը, որ ավարտվեց դեռ չսկսած՝ անմիջապես ՀՀԿ-ի կողմից ձեռնարկվեց հայտնի «պրոցեսը», և Ծառուկյանը ոչ միայն նահանջեց, այլ հեռացավ քաղաքականությունից անորոշ ժամանակով։ Այն ժամանակ Ծառուկյանը և նրան մոտ կանգնած մարդիկ պարզաբանեցին, որ ԲՀԿ առաջնորդին սպառնացել են փակել բոլոր բիզնեսները, ձերբակալել են աշխատակիցներին…

Ինչևէ՝ այժմ կրկին «ակտիվություն» է դրսևորում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ «գերագույն առաջնորդի» մակարդակով՝ հանդիպումների միջոցով շոշափելով հասարակական կարծիքները։ Հատկանշական է, որ «ակտիվի հետ զրույցներին» զուգահեռ, գործին են լծվել նաև համացանցային ֆեյք-հրոսակախմբերը՝ ստեղծելով Ծառուկյանի «իմաստուններից ամենաիմաստունի» դիմանկարը։ Չի բացառվում, որ շուտով հայտնվեն «Գագիկ Ծառուկյան- վարչապետ» շապիկներով մարդիկ (հիշեցնենք՝ դեռ շաբաթներ առաջ ԲՀԿ-ն սկսել էր Ծառուկյանի նկարով անվճար շապիկներ բաժանել ցանկացողներին), որ պահանջում են ներկայիս իշխանությունների հրաժարականը։

Ընդամենը մի աննշան հարց է առաջանում՝ եթե ԲՀԿ-ն, այդուամենայնիվ, կառավարություն ձևավորի, ո՞վքեր են գալու իշխանության։ Տարընթերցումներից խուսափելու համար նշեմ, որ նկատի ունեմ կուսակցության բարեկամա-խնամիա-քավորական խառը հարաբերությունները, որ սերտաճած են Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի հետ։ Այսինքն՝ ովքեր էլ ստանձնեն առանցքային պաշտոնները, միանշանակ տեղի կունենա ոչ թե իշխանափոխություն, այլ նախկինների վերադարձ, որ դեռևս ոգևորում են կուսակցական «մտահոգներին» կուլիսներից։

Քրիստինե Հովսեփյան

 

Թիվ 1

Recent Posts

Փաշինյանը հայ գործարարների հետ քննարկել է ինքնության պահպանման հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Թումո» կենտրոնի համահիմնադիր Սեմ Սիմոնյանին և ԱՄՆ-ում գործող Inet Technologies…

8 hours ago

ԱԽ քարտուղարը մասնակցել է ՆԱՏՕ-ի նիստին

Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությամբ Բրյուսելում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ երկրների…

9 hours ago

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Իսահակյան փողոցում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 2-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Իսահակյան փողոցում: Այս…

9 hours ago

Երկնքում երկրորդ լուսին կերևա

Սեպտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 25-ը պրոեֆսիոնալ դիտողական սարքերի միջոցով երկնքում տեսանելի կլինի «երկրորդ լուսինը». այս…

9 hours ago

Կաթողիկոսը ճիշտ է. Հայաստանի անկախության դեմ մարտնչող որոշ հոգևորականներ մարտնչում են նաև Էջմիածնի դեմ. Ալեքսանյան

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի խոսքով՝ քանի դեռ եկեղեցում կան մարդիկ,…

9 hours ago

Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը հուսադրող չէ. Աթանեսյան

-Մարդու իրավունքների եւ ազատությունների հետ կապված իրավիճակն Ադրբեջանում հուսադրող չէ,- «Ազատություն» ռադիոկայանին հարցազրույցում ասել է…

10 hours ago