Հայաստան

Աշխարհազորում կընդգրկվեն մինչև 70 տարեկան անձինք

Տարբեր մարդկանց կողմից տարածվում են կեղծ լուրեր նոր ստեղծվող աշխարհազորի մասին, որոնք իրականության հետ ոչ մի աղերս չունեն։ Նախաձեռնությունը միտված է նախապատրաստելու բնակչությանը հնարավոր մարտական գործողություններին։

«Չգիտեմ ինչից է ենթադրությունը վերցված, որ պետք է քաղաքում կամ համայնքներում շրջեն զինված մարդիկ, նման բան գոյություն չունի։ Այո, մենք ենթադրում ենք, որ սպառազինության քանակը համապատասխան կցագրման վայրերում ավելացնելու ենք, որ անհրաժեշտության դեպքում կարողանանք զենք բաժանել»,- հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ նշելով, որ քաղաքացիներին ազատ շրջանառության զենք չի տրվելու։

Ստեղծվող աշխարհազորի ներգրավվումը լինելու է բացառապես մարտական գործողությունների, ռազմական անմիջական սպառնալիքի առկայության դեպքում, քանի որ Ապրիլյան պատերազմի ժամանակ ունեցել ենք նախադեպ, երբ մարդիկ հավաքվում և ինքնակամ մեկնում էին առաջնագիծ՝ ավելի շատ վնասելով, քան օգտակար լինելով մարտի դաշտում։

Փոխնախարարի խոսքով՝ սպառազինությունը բաժանվելու է աշխարհազորում կցագրված քաղաքացիական անձանց միայն այն պարագայում, երբ մարտական գործողություններ են սկսվում կոնկրետ բնակավայրում։ Նախատեսվում է, որ մինչև 70 տարեկան անձինք կընդգրկեն աշխարհազորում, ովքեր ստանալու են համապատասխան հանձնարարություն և օգտվելու են համապատասխան սոցիալական երաշխիքներից։

Քրիստինե Հովսեփյան
Թիվ 1

Recent Posts

Փաշինյանը հայ գործարարների հետ քննարկել է ինքնության պահպանման հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Թումո» կենտրոնի համահիմնադիր Սեմ Սիմոնյանին և ԱՄՆ-ում գործող Inet Technologies…

7 hours ago

ԱԽ քարտուղարը մասնակցել է ՆԱՏՕ-ի նիստին

Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությամբ Բրյուսելում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ երկրների…

7 hours ago

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Իսահակյան փողոցում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 2-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Իսահակյան փողոցում: Այս…

7 hours ago

Երկնքում երկրորդ լուսին կերևա

Սեպտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 25-ը պրոեֆսիոնալ դիտողական սարքերի միջոցով երկնքում տեսանելի կլինի «երկրորդ լուսինը». այս…

7 hours ago

Կաթողիկոսը ճիշտ է. Հայաստանի անկախության դեմ մարտնչող որոշ հոգևորականներ մարտնչում են նաև Էջմիածնի դեմ. Ալեքսանյան

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի խոսքով՝ քանի դեռ եկեղեցում կան մարդիկ,…

8 hours ago

Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը հուսադրող չէ. Աթանեսյան

-Մարդու իրավունքների եւ ազատությունների հետ կապված իրավիճակն Ադրբեջանում հուսադրող չէ,- «Ազատություն» ռադիոկայանին հարցազրույցում ասել է…

8 hours ago