

Վերջին շրջանում Գագիկ Ծառուկյանի ակտիվ հանդիպումների ֆոնին մամուլ սպրդած «Շանգրի լա» խաղատան տուգանքի մասին լուրը կարծես թե սառը ցնցուղի էֆեկտ է ունեցել։ Ստացվում է՝ ակտիվության ցուցադրությունը պատահական չէ և բացահայտում է, թե որտեղ է թաղված շան գլուխը։
Իհարկե, կարելի է հավատալ Ծառուկյանի ազնիվ մղումներին, որ մտահոգված է կրթական բարեփոխումներով, նոր չափորոշիչներով, հայապահպանությամբ, ամեն րոպե սպառնացող սովով, տնտեսության անկումով, բայց եթե հետադարձ հայացք ձգենք, կտեսնենք, որ Ծառուկյանի ցանկացած «մտահոգ» հայտարարություն ուղեկցվում է որևէ քրեական գործով։
Չենք բացառում, որ այս անգամ մամուլում շրջանառվող լուրը ստահոդների շարքից է, բայց Գագիկ Ծառուկյանի կուսակցությունից դեռևս հերքումներ չեն եղել, համենայն դեպս Իվետա Տոնոյանը, որ աչալուրջ հետևում է հասարակական տրամադրություններին և լրատվամիջոցների անազնիվ գործելաոճին, առայժմ լռում է։
Միայն Գևորգ Պետրոսյանը չի դիմացել և իր ծննդյան օրով մի քանի «խրատական» տող է նվիրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ապսպրելով «տեր կանգնել» ազգականներին, որ հղում անելով մամուլին, խախտում են անմեղության կանխավարկածը։
Չգիտեմ՝ ինչքանով են թեժ աշնան մասին խոստումներն արժանահավատ, բայց որ արդեն համացանցային գզվռտոցների պակաս չկա, համոզվում ենք ինքներս։
Քրիստինե Հովսեփյան Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…