Հայաստան

Բաթոյանն ընդունել է ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ընդունել է ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարին: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում՝ գրելով.

Այսօր ընդունել եմ Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանին:

Շնորհավորելով Արցախի անկախության տոնի առթիվ ևս մեկ անգամ վերահաստատել եմ միասնական քաղաքականությանը նպաստելու՝ ՀՀ կառավարության քաղաքականությունը, ոլորտային բարեփոխումներում Արցախի լիարժեք մասնակցությունն ապահովելու մեր հանձնառությունը:

Նախարարի հետ քննարկել ենք սոցիալական ոլորտի բարեփոխումների ծրագրերը, մասնավորապես՝ Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման, հաշմանդամության գնահատման մեխանիզմների փոփոխության, ինչպես նաև սոցիալական աջակցության համակարգի վերափոխման և վերաիմաստավորման նախագծերը:

Հաճելի էր արձանագրել, որ սոցիալական ոլորտի բարեփոխման մասին պարոն Վիրաբյանի հետ նույն մոտեցումներն ենք կիսում և ունենք նույն տեսլականը:

Թիվ 1

Recent Posts

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

8 minutes ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

27 minutes ago

Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցը փոխվեց

ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…

44 minutes ago

Սամվել Կարապետյանը կլինի իր կուսակցության վարչապետի թեկնածուն

Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…

57 minutes ago

ԵՄ-ն խանգարում է Կիևին զիջումների գնալ կարգավորման հարցում. Զախարովա

Հենց Եվրամիությունն է, որ խանգարում է Կիևի ռեժիմին զիջումների գնալ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար: Այս…

1 hour ago

ՀՀ-Իրան հարաբերությունները շարունակելու են զարգանալ բարեկամական ոգով. Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սույն թվականի փետրվարի 11-ին մասնակցել է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի…

2 hours ago