Հայաստան

Անձանց տեղորոշման ու վարակակիրների հայտնաբերումն այլևս չի կիրառվի

ՀՀ-ում մինչև սույն թվականի սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրությունը չի երկարաձգվելու: Այս մասին այսօր Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ առաջարկվող օրենսդրական փաթեթն ուղղված է ապահովելու անհրաժեշտ օրենսդրական այնպիսի գործիքակազմ, որ հնարավորություն կտա կիրառել որոշակի միջոցառումներ և սահմանափակումներ վարակիչ հիվանդությունների ծագման ու տարածման վտանգի, համաճարակի առաջացման և դրանց հետևանքով արտակարգ իրավիճակ առաջանալու պայմաններում։

Փոխնախարարը նշեց, որ առաջարկվող օրենսդրական փաթեթը հիմնականում պահպանել է այժմ կիրառվող սահմանափակումների որոշ հատվածը։ Այնպիսի սահմանափակումներ, ինչպիսին եղել են էլեկտրոնային հսկողության համակարգի միջոցով անձանց տեղորոշումն ու վարակակիրների հայտնաբերումը, չի կիրառվելու։ Այդ տվյալները ոչնչացվելու են։

Թիվ 1

Recent Posts

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

30 minutes ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

1 hour ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

2 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

2 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

2 hours ago

Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցը փոխվեց

ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…

2 hours ago