Հայաստան

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Հրանտ Դավթյանին և որդուն մեղադրանք է առաջադրվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը քիչ առաջ մեղադրանք է առաջադրել ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Հրանտ Դավթյանին եւ նրա որդուն՝ Արսեն Դավթյանին, առանձնապես խոշոր չափով գույքը չհայտարարագրելու հիմքով: Այս մասին «Հետքին» հայտնեց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Քրեական գործը հարուցվել է այս տարվա փետրվարի 12-ին ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոոռուպցիոն եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության կողմից ՀԵՏՔ-ի հետաքննությանհիման վրա: Այնուհետ քրգործը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՔԾ:

Հիշեցնենք, որ հայ պաշտոնյաների՝ Դուբայում ունեցած անշարժ գույքի մասին մեր հետաքննության մեջ անդրադարձել էինք ԱԺ նախկին պատգամավորներ Հրանտ Դավթյանի, Հակոբ Հակոբյանի (Ճոյտ), ֆինանսների նախկին փոխնախարար, ՊԵԿ նախկին փոխնախագահ Արթուր Աֆրիկյանի, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի եւ նրա ընկերների, ինչպես նաեւ ՀՀ-ում Ղրղըզստանի պատվավոր հյուպատոս, հետագայում ՀՀ ոստիկանության օպերատիվ փնտրողական վարչության պետ Բաբկեն Սեդրակյանի եւ նրա կնոջ ու պահեստազորի գնդապետ Ալեքսանդր Աբրահամյանի կնոջ կողմից ձեռք բերված եւ վաճառված բնակարաններին:

Քրեական գործը հարուցվել է ՔՕ 314.3 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այս դրույթը սահմանում է. «Հայտարարատու պաշտոնատար անձի, ինչպես նաեւ նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձի կողմից «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի կամ եկամտի չհայտարարագրմանը, պատժվում է ազատազրկմամբ՝ 2-4 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա»:

Նկատենք, որ հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելը կամ տվյալ թաքցնելը քրեականացվել է 2017-ի հուլիսի 1-ից:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Թիվ 1

Recent Posts

Ձերբակալված բոլոր անձինք կենթարկվեն բժշկական զննության

Օրինագծի ընդունման արդյունքում միասնական չափանիշների հիման վրա կապահովվի ՀՀ-ում ձերբակալված անձանց պատշաճ բժշկական զննությունն ու…

6 hours ago

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հունաստանի դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հունաստանի Անկախության օրվա կապակցությամբ ընդունել է Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր…

7 hours ago

ԵՄ-ն կոչ է անում պատժամիջոցներով շարունակել ճնշումը Մոսկվայի վրա

Ռուսաստանի վրա ճնշումը պետք է պահպանել պատժամիջոցների միջոցով, որոնք սահմանվել են 2022 թվականին Ուկրաինա ներխուժելուց…

7 hours ago

Հայկ Նազարյանը կնշանակվի Իրանում ՀՀ առևտրական կցորդ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Հայկ Նազարյանը ապրիլի 1-ից կնշանակվի Իրանում…

7 hours ago

Հօգուտ ՀՀ-ի՝ կբռնագանձվի 134 միլիոն դրամ

Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի մարտի 21-ի վճռով…

8 hours ago

Ժիրայր Մխիթարյանն ընտրվել է Հաշվեքննիչ պալատի անդամ

ԱԺ-ն հաշվեքննիչ պալատի անդամ է ընտրել Ժիրայր Մխիթարյանին։ Նրա օգտին կողմ է քվեարկել 66 պատգամավոր,…

8 hours ago