Սպորտ

Աշնանը 200-ից ավել երկրներ կմիավորվեն օնլայնում ՝ հանուն ֆուտբոլի ու ընկերության

Covid19 -ի պատճառով մանկապատանեկան ֆուտբոլային ամենամասշտաբային սոցիալական նախագիծը՝ «Ֆուտբոլն աշխարհի բարեկամության համար», այս տարի տեղափոխվում է օնլայն իրականություն: Կազմակերպիչները խոստացել են անչափ հետաքրքիր ծրագիր, որը կմիավորի մեծ թվով ֆուտբոլասերների յուրահատուկ ձևաչափով մրցաշարի շուրջ:

2019 -ին Մադրիդում կայացած միջոցառմանը մասնակցելու և Չեպիոնների Լիգայի եզրափակչիը դիտելու էր մեկնել նաև հաղորդավար Ժակը, ով շարունակում է մնալ նախագծի հայաստանյան լավագույն ընկերներից մեկը և կիսվել է մեզ հետ նոր մանրամասներով:

2020 թվականի սեպտեմբերի  3-ին «Գազպրոմ» հանրային բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող միջազգային մանկական սոցիալական ամենամյա «Ֆուտբոլը բարեկամության համար» (FOOTBALL FOR FRIENDSHIP) ծրագիրը հայտարարեց «Ֆուտբոլն աշխարհի բարեկամության համար» (F4F World) խաղի մեկնարկի մասին: Սկիզբը նախատեսվում է 2020թ. աշնանը և առաջին գրանցվող օգտատերերի համար խաղն ամբողջությամբ կլինի անվճար: Այս տարի ծրագիրն անց է կացվելու օնլայն եղանակով, իսկ հատուկ թվային հարթակը միավորելու է տարբեր տարիքային խմբերի ավելի քան 10 հազար մասնակիցների:

Առաջին անգամ ֆուտբոլի պատմության մեջ աշխարհի օգտատերերը հնարավորություն կունենան մասնակցել «Ֆուտբոլը բարեկամության համար» կանոններով մրցումներին` միավորվելով միջազգային հավաքականներում: Ֆուտբոլային սիմուլյատոր ժանրում նոր բազմամարտ խաղը  հիմնված է ծրագրի կարևորագույն արժեքների վրա, ինչպիսիք են ընկերությունը, խաղաղությունն ու հավասարությունը: Ծրագիրը մշակվել է ոլորտում ավելի քան քսան տարվա փորձ ունեցող ծրագրային ապահովմամբ զբաղվող «DataArt»-ը ընկերությունը, իսկ խաղը հասանելի կլինի  MS Windows, Apple MacOS, Android, iOS հարթակներում:

«Մեր թիմի համար մեծ պատիվ է մասնակցություն ունենալ այսչափ սոցիալական բարձր նշանակություն խաղի մշակման գործում: Նախագծի ստեղծման վրա աշխատում են աշխարհի տարբեր երկրներից և քաղաքներից մարդիկ, որոնք ունեն տարբեր մասնագիտություններ, խոսում են տարբեր լեզուներով, սակայն նրանց բոլորին միավորում է ոչ միայն «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագիրը, այլև ցանկությունը` ստեղծելու առավելապես հետաքրքիր հարթակ ֆուտբոլասերների համար»- նշում են  DataArt ընկերությունում:

«Ֆուտբոլն աշխարհի բարեկամության համար» ծրագիրը թույլ կտա ուղիղ եթերում  կազմակերպել միջազգային հավաքական թիմերի մրցումներ, որտեղ յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար պատասխանատվություն են կրում տարբեր երկրների օգտատերերը: Յուրաքանչյուր թիմում ներառված են դարպասապահ, պաշտպան, երկու հարձակվող, երկու կիսապաշտպան, ինչպես նաև մարզիչ և պահեստայիններ:

«Ֆուտբոլն աշխարհի  բարեկամության համար» ծրագիրը հնարավորություն է տալիս օգտատերերին միանալ թիմերին կամ ստեղծել սեփականը` հրավիրելով ծանոթ կամ պատահական խաղացողների: Դասական կանոններից բացի խաղացողներին առաջին անգամ հասանելի են նոր կանոններով մրցախաղեր, որոնք հիմնված են միջազգային  «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրի գաղափարախոսության վրա:

Հիշեցնենք, որ «Ֆուտբոլը բարեկամության համար» միջազգային մանկական  սոցիալական ամենամյա ծրագիր է, որը 2013թ-ից  իրականացվում է  «Գազպրոմ» ՀԲԸ-ի կողմից: Նախորդ յոթ մրցաշրջանների ընթացքում ծրագիրը միավորել է վեց հազարից ավել մասնակիցների: Ծրագրին կարող են մասնակցել աշխարհի տարբեր երկրների 12 տարեկան պատանի ֆուտբոլիստներ և լրագրողներ: Տարբեր երկրներ և մշակույթներ ներկայացնող երիտասարդ ֆուտբոլիստները միավորվում են հավաքականներում և ցույց տալիս աշխարհին, որ ազգությունը, սեռը և ֆիզիկական հնարավորությունները չեն կարող խոչընդոտ հանդիսանալ մեկ թիմում խաղալու համար: Իսկ ծրագրի մասնակից երիտասարդ լրագրողները լուսաբանում են իրադարձությունները մանկական միջազգային լրատվական կենտրոնում:

Ծրագրին աջակցում են ՖԻՖԱ-ն, ՈՒԵՖԱ-ն, տարբեր երկրների ֆուտբոլի ֆեդերացիաներ և առաջատար ֆուտբոլային ակումբներ, միջազգային բարեգործական հիմնադրամներ, հասարակական կազմակերպություններ, քաղաքական գործիչներ և հայտնի ֆուտբոլիստներ:

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ում տարածքների վերաբերյալ առաջարկ են ներկայացրել Կիևին

Ուկրաինական ծագմամբ ամերիկացի կոնգրեսական Վիկտորիա Սպորտուն կոչ է արել Կիևին հրաժարվել տարածքի նկատմամբ հավակնություններից և…

3 minutes ago

Ճապոնիան Հայաստանի կարևոր գործընկերներից է. Հակոբ Արշակյան

Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Տաշքենդում հանդիպել է Ճապոնիայի…

25 minutes ago

Պատրաստ ենք բանակցել ԱՄՆ-ի հետ. ֆոն դեր Լայեն

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրոմիությունը ԱՄՆ-ին առաջարկել է արդյունաբերական…

39 minutes ago

Գևորգ Պապոյանն Աբու Դաբիում հանդիպում է ունեցել ԱՄԷ էկոնոմիկայի նախարարի հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն Աբու Դաբիում մասնակցում է «Ամենամյա ներդրումային համաժողով»-ին։ Միջոցառման շրջանակում նախարարը…

59 minutes ago

Մակրոնը կայցելի Գազային ամենամոտ եգիպտական քաղաք

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վաղը կայցելի Գազային մոտ գտնվող Եգիպտոսի Էլ Արիշ քաղաք։ Այս այցը…

1 hour ago

Առաջին եռամսյակում պահպանվում են տնտեսական ակտիվության միտումները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով…

2 hours ago