

«Հաղթանակած 2020» երիտասարդական հավաքի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ի թիվս այլ հարցերի, տրվեց հարց, թե վերջինս ինչպես է գնահատում, որ աշակերտներին «զրկում են դպրոցում Եկեղեցու պատմությանը ծանոթանալու իրավունքից»։
«Մենք այնպիսի տարածաշրջանում ենք ապրում, մեծ ազգ չենք քանակով, մեծ ենք մշակույթով, հավատով, այդ պատճառով համոզված եմ, որ մեր մեջ պետք է լինի ազգայնական հզոր կոմպոնենտ, դա պետք է լինի նաև գոյատևման համար։ Հատկապես դա պետք է, երբ շրջապատված ես Թուրքիայի ու Ադրբեջանի նման երկրներով, որոնց հետ ունես դժվար պատմություն ու փաստացի պատերազմի մեջ ես։ Մենք ազգային կոմպոնենտը կորցնելու իրավունք չունենք, իսկ եկեղեցին մեր ինքնության մասն է։ Տվյալ դեպքում չեմ համարում, որ դա ճիշտ քայլ է»,- պատասխանել է Ռոբերտ Քոչարյանը։
Քոչարյանի նման մեկնաբանությունը թույլ է տալիս մտածել, որ անազատության մեջ անցկացրած ամիսները հետաքրքիր ազդեցություն են ունեցել նախագահի արժեհամակարգի վրա, և նա վերանայել է իր վերաբերմունքը Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ, քանզի մեր հիշողություններում դեռ վառ է այն պատկերը, երբ Անդրանիկ Մարգարյանի հոգեհանգստի ժամանակ Ամենայն Հայոց կաթողիկոսը մոտեցավ և խաչը պարզեց Քոչարյանին, վերջինս արհամարհական ժեստով գլուխը շրջեց և չհամբուրեց այն։ Միգուցե հենց առ Աստված ուղղված ջերմեռանդ աղոթքներն են պատճառը, որ Ռոբերտ Քոչարյանն այսօր հրաշալի երեկոներ է անցկացնում «հաԽթանակած երիտասաՌԹուԹան» հետ։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…