Աշխարհ

Անտառային հրդեհների պատճառով ԱՄՆ մի շարք նահանգներ կարմիր մառախուղով են պատվել

ԱՄՆ-ի արեւմուտքում ՝ Օրեգոն, Կալիֆորնիա, Վաշինգտոն և Կոլորադո նահանգներում ռեկորդային թվով անտառային հրդեհներ են մոլեգնում: Այժմ ամենադժվար իրավիճակն Օրեգոնում է։ Վարչաշրջաններից մեկը նույնիսկ կարմիր մշուշով է պատված, հայտնում է Stormnews-ը հղում անելով Oregon Public Broadcasting-ին։

Կարմիր մառախուղը կամ կարմիր մշուշը հազվագյուտ բնական երեւույթ է, որը հիմնականում հանդիպում է հյուսիսային լայնություններում: Դա նաև առաջանում է մեծ տարածքներում բռնկված հրդեհներից։ Օրինակ ՝ նախորդ տարի Ինդոնեզիայի բնակիչներն էին նկատել կարմիր մշուշ: Օրեգոնում կարմիր մշուշն իջել է Մերիոն շրջան, որտեղ միանգամից տարհանվել են չորս քաղաքների բնակիչներ ՝ Միլ Սիթի, Սթեյթոն, Սքոթս Միլս և Սաբլիմիթի:

Շտապ տարհանվել են նաև Դուգլաս, Քլակամաս և Լեյն վարչական շրջանների բնակիչները։ Լեյնում առնվազն 100 շենք ոչնչացվել է հրդեհի պատճառով: Օրեգոնում երկու ամենամեծ հրդեհներն ընդգրկում են 81,000 հա տարածք: Կալիֆորնիա նահանգում այրվում է ռեկորդային 881,4 հազար հա տարածք: Հրդեհը ոչնչացրել կամ վնասել է 3866 տուն և շենք: Բնական աղետի պատճառով ութ մարդ է զոհվել։

Նյութը՝ esquire.ru, թարգմանություն՝ Կարեն Կոլոսով

 

Թիվ 1

Recent Posts

«Ներուժ 5.0»-ն ամփոփել է արդյունքները. հայտնի են հաղթող ստարտափների անունները

Ամփոփվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող «Ներուժ 5.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը.…

2 hours ago

Չինաստանում ԱԹՍ-ների ցուցադրությունը գրանցվել է ռեկորդների գրքում

Չինաստանում անօդաչու սարքերի ցուցադրությանը միաժամանակ երկինք է բարձրացել 7598 անօդաչու թռչող սարք՝ սահմանելով նոր համաշխարհային…

2 hours ago

Քննարկվել են առողջության պահպանման առաջնային օղակում առկա խնդիրները

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն աշխատանքային երկօրյա այցով Սյունիքի մարզում է։ Նա հանդիպումներ է ունեցել…

2 hours ago

Նասրալլայի մարմինը դուրս է բերվել ավիահարվածի վայրից

«Հըզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի մարմինը դուրս է բերվել ավիահարվածի վայրից, տեղեկացնում է Reuters-ը։  Ըստ աղբյուրի՝…

2 hours ago

Նավալնիին բանտում թունավորել են․ The Insider

The Insider-ին հասանելի են դարձել մի շարք պաշտոնական փաստաթղթեր՝ «Բևեռային գայլեր» ուղղիչ գաղութում ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ…

2 hours ago

Թրամփը Բայդենին անվանել է «մտավոր հետամնաց»

ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Սպիտակ տան ներկայիս ղեկավար Ջո Բայդենին անվանել է…

4 hours ago