

ԿԳՄՍ-ն հրապարակել է Կառավարության վերջին որոշմամբ պատվովճար ստացող տիտղոսակիր մարզիկների ցանկը:
«ՀՀ ԿԳՄՍ նախարարության առաջարկով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի N 925-Ն որոշման մեջ կատարվել են փոփոխություններ, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, սակայն Հայաստանի Հանրապետությունում մշտապես չբնակվող՝ օլիմպիական խաղերի և շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնները և մրցանակակիրները, Հայաստանի Հանրապետության և նախկին Խորհրդային Միության հավաքական թիմերի կազմերում՝ օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի, ինչպես նաև ոչ օլիմպիական մարզաձևերից նավամոդելային սպորտի, շախմատի և սամբոյի աշխարհի առաջնություններում (նաև թիմային) չեմպիոն դարձած մարզիկներն այսուհետ կստանան ամսական պատվովճարներ: Որոշումն ընդունվել է Կառավարության սեպտեմբերի 10-ի նիստում:
Նախկինում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող տիտղոսակիր մարզիկները պատվովճար չեն ստացել հանրապետությունում մշտապես չբնակվելու պատճառով: Բացի դրանից՝ որոշմամբ պատվովճար է սահմանվել աշխարհի թիմային առաջնության հաղթողների համար. մասնավորապես` շախմատի աշխարհի առաջնության թիմային չեմպիոն Հայաստանի Հանրապետության հավաքականի 5 մարզիկ կստանա պատվովճար: Ընդհանուր առմամբ, ծրագրի շահառուների ցանկում ընդգրկվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, սակայն ՀՀ-ում մշտապես չբնակվող 15 մարզիկ (16 մրցանակային տեղ՝ Յուրի Սարգսյանը և՛ օլիմպիական խաղերի 2-րդ մրցանակակիր է, և՛ աշխարհի չեմպիոն) և շախմատի աշխարհի առաջնության թիմային չեմպիոն 5 մարզիկ:
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի N 925-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ Կառավարության որոշմամբ` պետությունը ևս մեկ անգամ կարևորում է սպորտի զարգացումը և տիտղոսակիր մարզիկների նվաճումները` անկախ այն հանգամանքից նրանք մշտապես բնակվում են ՀՀ-ում, թե ոչ, քանի որ նրանք, հանդես գալով Հայաստանի դրոշի ներքո, բարձր են պահել Հայաստանի Հանրապետության և նախկին Խորհրդային Միության պատիվը և այսօր էլ հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ:
Կից` Օլիմպիական խաղերի և շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնների ու մրցանակակիրների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և նախկին Խորհրդային Միության հավաքական թիմերի կազմերում՝ Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի, ինչպես նաև ոչ օլիմպիական մարզաձևերից շախմատի աշխարհի առաջնություններում չեմպիոն դարձած մարզիկների ցանկը
| Ցուցակ | ||||
| N | Անուն, ազգանուն | Զբաղեցրած տեղը | Պատվովճարի ամսական չափը հազար դրամ | |
| Օլիմպիական խաղեր | ||||
| 1 | Էդուարդ Ազարյան | 1-ին տեղ | 200,000.00 | |
| 2 | Արմեն Նազարյան | 1-ին տեղ | 200,000.00 | |
| 3 | Էդուարդ Միքայելյան | 2-րդ տեղ | 140,000.00 | |
| 4 | Յուրի Սարգսյան | 2-րդ տեղ | 140,000.00 | |
| 5 | Արմեն Մկրտչյան | 2-րդ տեղ | 140,000.00 | |
| 6 | Միհրան Հարությունյան | 2-րդ տեղ | 140,000.00 | |
| 7 | Սոս Հայրապետյան | 3-րդ տեղ | 100,000.00 | |
| 8 | Յուրի Պատրիկեև | 3-րդ տեղ | 100,000.00 | |
| 9 | Հրաչիկ Ջավախյան | 3-րդ տեղ | 100,000.00 | |
| 10 | Գևորգ Դավթյան | 3-րդ տեղ | 100,000.00 | |
| Շախմատի համաշխարհային օլիմպիադա | ||||
| 11 | Վլադիմիր Հակոբյան | 1-ին տեղ | 200,000.00 | |
| 12 | Սերգեյ Մովսիսյան | 1-ին տեղ | 200,000.00 | |
| Աշխարհի առաջնություն | ||||
| 13 | Նշան Մունչյան | 1-ին տեղ | 100,000.00 | |
| 14 | Արայիկ Գևորգյան | 1-ին տեղ | 100,000.00 | |
| 15 | Դեվիդ Սաֆարյան | 1-ին տեղ | 100,000.00 | |
| 16 | Յուրիկ Սարգսյան | 1-ին տեղ | 100,000.00 | |
| Շախմատի աշխարհի թիմային առաջնություն | ||||
| 17 | Լևոն Արոնյան | 1-ին տեղ | 100,000.00 | |
| 18 | Վլադիմիր Հակոբյան | 1-ին տեղ | 100,000.00 | |
| 19 | Ռաֆայել Վահանյան | 1-ին տեղ | 100,000.00 | |
| 20 | Գաբրիել Սարգսյան | 1-ին տեղ | 100,000.00 | |
| 21 | Ռոբերտ Հովհաննիսյան | 1-ին տեղ | 100,000.00 | |
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…