Քաղաքականություն

Հայկ Ալումյանի ասուլիսի հետքերով

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանի հրավիրած վերջին ասուլիսի հետքերով՝ մի քանի հարցեր ենք ուղղել Սեդա Սաֆարյանին՝ խնդրելով մեկնաբանել Ալումյանի կողմից հնչեցված հայտարարությունները։ Վերջինս, անդրադառնալով տուժողների, տուժողների իրավահաջորդների դատական նիստերին չմասնակցելու որոշմանը, ասել էր, որ դատավարությանը չներկայանալն ունի այլ դրդապատճառներ և Քոչարյանի փաստաբանական թիմի կողմից դիտարկվում է որպես ճնշում Դատարանի վրա։

Սեդա Սաֆարյանը հակադարձեց․

«Հայկ Ալումյանը ոնց որ Քոչարյանի մեղադրանքի շուրջ է մեկնաբանությունը փորձում «օրենքի դաշտում անել», էնպես էլ իմ՝ դատարան չներկայանալու հարցը յուրովի է մեկնաբանում։ Իհարկե, էստեղ միայն իմ խնդիրը չի։ Ես և Տիգրան Եգորյանն ենք այդպիսի որոշում կայացրել, հետևաբար, եթե այլ նպատակներ են ասում, թող ասեն ինչ նպատակներ է։ Նպատակը միայն այն է, որ Դատարանի դահլիճում տեղի չի ունենում «Մարտի 1-ի» մեղադրանքին վերաբերվող գործընթաց։ Հիմնական գործընթացը էս կարգով ձգձգում են, և մենք ժամավաճառությամբ չենք ուզում զբաղվել։ Դատավորը չի կարողանում այս հարցը օրենքի դաշտում լուծել և ասել, որ արդեն հատել եք տուժողի խոսքի իրավունքի սահմանը։ Տուժողները այս հարցը վաղուց էին բարձրացնում, մենք ենք ասել, որ այս միջնորդությունն էլ կքննարկվի, կմտնենք ապացույցների հետազոտման փուլ և այլն։ Այլ նպատակ չկա»։

Հիշեցմանը, որ վերջին դատական նիստում դռնփակ ռեժիմով քննարկվեց Քոչարյանի գույքի արգելանքի հետ կապված հարցը, տիկին Սաֆարյանը նշեց․

«Ամեն ինչ պլանավորված է, ոչ մի բան հենց էնպես չեն անում իրենք։ Ամեն ինչ անում են, որ եթե անգամ ստեղծվի վիճակ, որից չկարողանան փրկել Ռոբերտ Քոչարյանին, արդեն կդիմեն հաջորդ ծայրահեղ քայլերի։ Երբ մեզ մեղադրում են նիստի չգնալու, Դատավորի վրա ճնշում գործադրելու և այլնի մեջ, քավ լիցի, որևէ մեկի վրա ճնշում չենք ուզում գործադրել, բայց մենք իրավունք ունենք Դատարանից պահանջելու, որ իր տեմպը, արագությունը կարգավորի»։

Փաստաբանի խոսքով՝ իրենք չեն կարող ամիսներ շարունակ նույն հարցի շուրջ քննարկումներ անել, քանի որ դրանք կրկնվող հարցեր են։ Ստեղծվել է ամենաթողության վիճակ՝ ինչ ուզում ասում են, ինչ ուզում՝ խոսում են։  Անարդյունավետ է դարձել իրենց դատաքննության մասնակցելը, որովհետև ամեն թեմայից խոսում են, բացի Մարտի 1-ի՝ Ռոբերտ Քոչարյանին վերագրված արարքներից։ «Մինչև ե՞րբ։ Քանի որ «մինչև երբի» պատասխանը ես չունեի, պարտավոր էի Եգորյանի հետ կտրուկ քայլի գնալ։ Դրանից հետո թող Դատարանը որոշի ինչ է անելու»,-  պարզաբանեց Սաֆարյանը՝ ընդգծելով, որ իրենք «այդ խաղի կանոններին չեն ենթարկվի, որ մարդիկ որոշեն ձախողել դատական նիստը»։

Այն դիտարկմանը, որ եթե Տուժողները և տուժողների իրավահաջորդները չեն մասնակցում դատական նիստերին, Սեդա Սաֆարյանը հավելեց՝ «միջնորդության քննարկումը չի կարողանում ավարտվի»։

Նկատառմանը, որ փաստորեն Ռոբերտ Քոչարյանն արդեն ազատության մեջ է, և հիմա էլ լսվում է Քոչարյանի գույքի՝ արգելանքի տակից հանելու հարցը, տիկին Սաֆարյանը պատասխանեց․

«Գրավի կիրառումը չի նշանակում Հայաստանում մնալ։ Կարող է գույքերը ծախել և Հայաստանից, ընդհանրապես, գնալ։ Եվ ավարտվի այս գործը»։

«Քոչարյանի պաշտպանները վերցրել են վերջինիս տակտիկան (Քոչարյանի ձեռքին ուզում ես բռնել, ասում է՝ ես չեմ), և, այո, իրենք իրենց սարքած թակարդն են ընկել և ժամանակին ասում էին, որ տուժողներն իրենց խանգարում են, տուժողները բռնությունների կիրառման հետևանքով Սահմանադրական կարգը տապալելու հանցակազմում տեղ չունեն։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները փախչում են փաստերից, բայց ինչքան փաստ շարադրես, բոլորը խոսում են ՀՀ երկրորդ նախագահի կողմից կազմակերպված դիտավորյալ այնպիսի գործողությունների կատարման մասին, որոնք բացարձակապես հետևանք պետք է ունենային։ Նախատեսված էին այդ հետևանքները, այնպես չէ, որ այդ հետևանքներն անզգուշաբար են առաջացել»։

Հարցին՝ նիստերին չմասնակցելու վերաբերյալ որոշում կայացնելուց առաջ, արդյո՞ք «աչքի տակ ունեին», որ հաջորդ դատական նիստում քննվելու է Քոչարյանի գույքի արգելանքի հետ կապված հարցը, տիկին Սաֆարյանն ասաց․

«Դե գիտենք, որ գրասենյակներով բավականին շատ միջնորդություններ են մուտք արել դեռ մի տարի առաջ և հերթականությամբ, անընդհատ միջնորդություններ են ներկայացնում։ Միջնորդություն ունենք, բայց չենք էլ կարող ներկայացնել, հերթը դեռ մեզ չի հասել։ Խոսքը մեզ հասնելու համար 1,5 տարի պետք է։ Էտ դեպքում թող իրենք իրենց նիստերն անեն, հետո մենք այդ ընթացքում արդյունավետ կաշխատենք, մեր միջնորդությունները կներկայացնենք գրասենյակ»։

«ՀՀ-ում բազմաթիվ գույքերի նկատմամբ արգելանքի վերաբերյալ բաց դատական նիստում հարցեր է քննարկվել, ո՞ւմ գործով եք հիշում, որ դռնփակ նիստ ընթացած լինի․ ոչ մեկի»,- եզրափակեց տիկին Սաֆարյանը։

Քրիստինե Հովսեփյան
Թիվ 1

Recent Posts

Կարեն Անդրեասյանը մտադիր չէ հրաժարական ներկայացնելու. ԲԴԽ

ԲԴԽ խոսնակ Մերի Գևորգյանը, անդրադառնալով Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրաժարականից հետո Կարեն Անդրեասյանի հրաժարականի հավանականությանը,…

8 mins ago

Ռազմարդյունաբերական կոմիտեին նոր գործառույթներ կտրվեն

Հայաստանում նախատեսվում է Ռազմարդյունաբերական կոմիտեին նոր 4 գործառույթ տալ: «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություններ և…

14 mins ago

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Երևանում հոկտեմբերի 1-ի երեկոյան ժամերին, 2-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում…

31 mins ago

Իրանում ահաբեկչության հետևանքով չորս մարդ է մահացել

Իրանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 4 մարդ է զոհվել։ Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգի Նիկշահր…

43 mins ago

Ադրբեջանական սադրանք Ֆրանսիայի դեմ

Սեպտեմբերի 29-ին Ֆրանսիայում բնակվող ադրբեջանցի քաղաքական վտարանդի Վիդադի Իսկանդերլին մի խումբ անձանց կողմից ենթարկվել է…

52 mins ago

Ալիեւը Հայաստանի ընդդիմությանը «հիմնավոր նյութ» է մատակարարում

Ոչ մի գաղտնիք չկա, թե ինչու՞ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կրկին խոսում է Հայաստանում ադրբեջանցիների…

58 mins ago