Կրթություն
12.09.2020

Ամեն կերպ զերծ մնացեք կրթության մասին խոսելուց. ԿԳՄՍ փոխնախարարը՝ նախկիններին

Ամեն կերպ զերծ մնացեք կրթության մասին խոսելուց. ԿԳՄՍ փոխնախարարը՝ նախկիններին

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյնաը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Լուրերից իմացա, որ հանրակրթության չափորոշիչների քննարկում է տեղի ունեցել, որ որոշ լրատվամիջոցներ նույնիսկ կոնֆերանս էին անվանել, սկզբում փորձեցի հասկանալ՝ ինչ կոնֆերանս է, արդյոք նախարարությունը հրավիրված է եղել, հետո, երբ տեսանյութը տեսա, հասկացա, որ հրավեր երևի չէր էլ ենթադրվում, հակառակ պարագայում, եթե նախարարությունը մասնակցեր, հնչած ապատեղեկատվության շքերթը սկզբից ևեթ կընդհատվեր և նախաձեռնողները կհայտնվեին մեղմ ասած վատ վիճակում։

Զեկուցողներից մեկը կրթության նախկին փոխնախարարն էր, ով բողոքում էր, որ անկախության երեսուն տարիներին պետությունը չի ձևավորել դպրոցից իր պահանջը. հարգելի նախկին փոխնախարարն ինչո՞վ էր զբաղված իր վեց կամ ավելի պաշտոնավարման տարիներին, եթե այդ խնդիրը կարևոր էր համարում։Եթե փորձեք հասկանալ՝ ինչով էր զբաղված, ապա առավել հետաքրքրական տեղեկություններ կգտնեք, որ նախկին փոխնախարարը և կրթության նախարարությունը իր տարիներին շատ տարբեր մշակումներով էին զբաղված։ Այդ տարիների համար, ասենք, կարդում ենք.

«Փորձագետների խումբը` շարունակելով աշխատանքը, մշակել է մշակութաբանություն, հոգեբանություն, մանկավարժություն, մանկավարժության պատմություն, հայ ազգագրություն մասնագիտություններում գենդերային գիտելիքների ինտեգրման պետական կրթական չափորոշիչների նախագծերը: Մշակվել են երրորդ մակարդակի կրթական չափորոշիչներ հատուկ գենդերային դասընթացների համար` «Գենդերը և տնտեսագիտությունը», «Պատմության գենդերային դիսկուրս», «Գենդերը և մարդու իրավունքները»: Չափորոշիչների մշակմանը փորձագետների խմբի կազմում իրենց մասնակցությունն են բերել ՀՀ կրթության և գիտության փոխնախարարներ Արա Ավետիսյանը և Աիդա Թոփուզյանը»:

Փաստորեն, սրանից դեռևս տասնվեց-տասնյոթ տարի առաջ մի նախադասության մեջ մի քանի անգամ գենդեր բառը գործածելը, անգամ դասընթացի և չափորոշչի անվան մեջ, ազգադավություն չէր, գենդերային գիտելիքների ինտեգրումը մեր գիտելիքների մեջ հայրենասիրության ուղիղ դրսևորում էր։

Մյուս զեկուցողը ջանասիրաբար պայքարում է գոյություն չունեցող դպրոցական առարկաների դեմ, ինչպես սեռական դաստիարակությունը՝ խտացնելով հաջորդ մեծ ու դատարկ առասպելը, թե սեռական բառը կործանելու է մեր կրթությունը։ Թերևս մեր «կոնֆերանսի» մտատանջվող մասնակիցներն ու այլ քաղաքացիները չեն կարդացել, օրինակ, 2013-ին հաստատված և այդ ժամանակում դպրոցներում ուսուցանվող Կյանքի հմտություններ առարկայի ծրագիրը, որում օ սարսափ, երկրորդ դասարանի երեխային ուսուցանման նպատակն էր՝ Սեփական մարմինը, զգայարանները, և հույզերը ճանաչելու միջոցով խորանում են ինքնաճանաչումը, մյուսներին ճանաչելը, միմյանց հասկանալն ու ապրումակցումը:
Իսկ չորրորդ դասարանի երեխային ուղիղ կերպով սեռային խնդիրներ թեման էին ուսուցանում վեց ժամով՝

«Թեմայում ներկայացվում են սեռային դերերը և հարաբերությունները: Վեր են հանվում հասարակական կյանքում արմատացած սեռային կարծրատիպերը, կանխակալ կարծիքները և դրանց պատճառները: Նպատակն է՝ սեռերի միջև ձևավորել փոխադարձ հարգանք, փոխըմբռնում և փոխաջակից հարաբերություններ: Թեման արծարծում է սեռերի իրավահավասարության գաղափարը, ձևավորում է սեռային խտրականությունը բացառող վերաբերմունք: Օգնում է գիտակցել, որ անձնային որակները պայմանավորված չեն սեռով։»

Դրանից հետո ստուգողական կրակոց էին արձակում՝ ևս վեց ժամ խտրականության մասին խոսելով.

«Թեման հնարավորություն է տալիս գիտակցել աշխարհում առկա բազմազանությունը՝ այն ընկալելով որպես հարստություն, առավելություն: Օգնում է հասկանալ, որ այդ բազմազանությունը և տարբերությունները չպետք է խտրականության, օտարման պատճառ դառնան: Թեմայում ընդգրկված տարբեր իրավիճակային վարժությունները երեխաներին օգնում են հասկանալ, թե ինչ է զգում մեծամասնության կողմից պիտակավորված, օտարված, մեկուսացված մարդը, ինչ հետևանքներ կարող են ունենալ խտրականությունը, կողմնակալությունը: Գիտակցել կարծրատիպերի և նախապաշարումների առաջացման պատճառները, հասկանալ ոչ բավարար տեղեկությունների հիման վրա եզրահանգումներ անելու և վերաբերմունք ձևավորելու վտանգը:»

Բայց իհարկե, նրանք սրանով միայն նպաստում էին հայեցիությանը։
Այս ամենը բավարար չէ, 8-րդ դասարանում ուսուցանում էին.

«Թեմայում առանձին անդրադարձ կա ՄԻԱՎ վարակին և դրա տարածման ուղիներին, ինչը կօգնի, որ աշակերտները փարատեն անհարկի մտավախությունները, պատկերացում ունենան այդ վարակից իրենց պաշտպանելու միջոցների մասին և կխթանի համապատասխան հմտությունների ձևավորումը:»

Փաստորեն, 8-րդ դասարանում ձևավորում էին հմտություններ՝ ՄԻԱՎ-ից խուսափելու։ Գանք և հարցնենք նախկին կրթության նախարար-փոխնախարարին՝ ի՞նչ հմտություններ են պետք ՄԻԱՎ-ից խուսափելու համար 8-րդ դասարանում և ինչպե՞ս էին դրանք օգտագործվելու։

Առաջարկում եմ կրթության նախկին պատասխանատուներին՝ ամեն կերպ զերծ մնալ կրթության մասին խոսելուց, դուք էնպիսի ժառանգություն եք թողել, որ լռելն ամենաճիշտ որոշումը կլինի։

Մնացած բոլոր մեր քաղաքացիներին հորդորում եմ՝ կարդալ այն, ինչ կարևոր են համարում ու ձևավորել սեփական կարծիք, որը զերծ կլինի սակավագիտության մեջ փորձագիտացողների վայ-վերլուծություններից։

Հա, մաթեմատիկայի չափորոշչի նախագծում էլ կնոջ ցիկլի մասին վերջնարդյունք չկա, ուշադիր կարդացեք։

https://www.facebook.com/zhanna.andreasyan/posts/3487711717956647

Լուրեր Հայաստանից | Tiv1.AM Ստուդիա
Թիվ 1
Լրահոս
Սուքիասյանն առաջարկեց որպես արդյունավետ միջոց՝ թունելներ կառուցել
11:32
Սուքիասյանն առաջարկեց որպես արդյունավետ միջոց՝ թունելներ կառուցել
Ադրբեջանը ԼՂ նախկին ղեկավարներին նոր մեղադրանք է առաջադրել
11:23
Ադրբեջանը ԼՂ նախկին ղեկավարներին նոր մեղադրանք է առաջադրել
Սանահինը գյուղի կարգավիճակ կստանա
11:13
Սանահինը գյուղի կարգավիճակ կստանա
Արդարադատության նախարարը հրաժարական է ներկայացրել
11:09
Արդարադատության նախարարը հրաժարական է ներկայացրել
Ֆասթ Բանկը՝ WCIT 2024-ի բանկային գործընկեր
11:07
Ֆասթ Բանկը՝ WCIT 2024-ի բանկային գործընկեր
Ճապոնիայի կառավարությունը հրաժարական է ներկայացրել
11:01
Ճապոնիայի կառավարությունը հրաժարական է ներկայացրել
Փաշինյանը հայ գործարարների հետ քննարկել է ինքնության պահպանման հարցեր
19:49
Փաշինյանը հայ գործարարների հետ քննարկել է ինքնության պահպանման հարցեր
ԱԽ քարտուղարը մասնակցել է ՆԱՏՕ-ի նիստին
19:33
ԱԽ քարտուղարը մասնակցել է ՆԱՏՕ-ի նիստին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Իսահակյան փողոցում
19:17
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Իսահակյան փողոցում
Երկնքում երկրորդ լուսին կերևա
19:15
Երկնքում երկրորդ լուսին կերևա
Կաթողիկոսը ճիշտ է. Հայաստանի անկախության դեմ մարտնչող որոշ հոգևորականներ մարտնչում են նաև Էջմիածնի դեմ. Ալեքսանյան
18:47
Կաթողիկոսը ճիշտ է. Հայաստանի անկախության դեմ մարտնչող որոշ հոգևորականներ մարտնչում են նաև Էջմիածնի դեմ. Ալեքսանյան
Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը հուսադրող  չէ. Աթանեսյան
18:42
Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը հուսադրող չէ. Աթանեսյան
Երազանքից իրականություն. Ֆասթ բրենդը 30 տարեկան է
18:38
Երազանքից իրականություն. Ֆասթ բրենդը 30 տարեկան է
Կառուցապատող ընկերությունը վերականգնել է 100 մլն դրամ չվճարված հարկ
18:35
Կառուցապատող ընկերությունը վերականգնել է 100 մլն դրամ չվճարված հարկ
«Ավիացիան մեր երկրի համար անչափ կարևոր ոլորտ է». Սանոսյան
18:33
«Ավիացիան մեր երկրի համար անչափ կարևոր ոլորտ է». Սանոսյան