Բադալյանների ընտանիքը շարունակում է բարեգործական գործունեությունն` այս անգամ Արցախի Հանրապետությունում։
Վահե և Վիգեն Բադալյաններին պատկանող Ֆասթ Կրեդիտ Կապիտալ ՈՒՎԿ-ն, բարեգործական ծրագրի շրջանակներում, թվով ութ ամենագնաց է նվիրաբերել Արցախի Հանրապետության Ոստիկանությանը, Անվտանգության և Արտակարգ իրավիճակների պետական ծառայություններին։
Ծրագիրը միտված է աջակցելու Արցախի պետական ստրատեգիկ կառույցների նյութատեխնիկական բազայի շարունակական թարմացմանը։