Կենտրոնական բանկի կանխատեսումների համաձայն՝ 2021 թվականին Հայաստանը կունենա 4-5 տոկոս տնտեսական աճ: «Արմենպրես»–ի հաղորդմամբ, այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:
« Այս տարվա մեր կանխատեսած 6.2 տոկոս անկմանը 2021-ին կհաջորդի մոտավոր 5 տոկոս տնտեսական աճ: Ակնկալում ենք, որ բոլոր ոլորտները դրական աճ են ունենալու, օրինակ՝ ծառայությունները կանխատեսում ենք 4.2 տոկոս աճ, գյուղատնտեսությունը կհասնի 3.2 տոկոս աճի, արդյունաբերությունը կունենա 5 տոկոս աճ»,-ասաց Մարտին Գալստյանը:
Անդրադառնալով ներկա փուլում որոշ ոլորտներում տնտեսական ակտիվությանը՝ Մարտին Գալստյանը նշեց, որ արդյունաբերության պարագայում կանխատեսում էին, որ նվազումը կլինի 2.2 տոկոս, սակայն այս պահին 2 տոկոս է: Դրական տեղաշարժ կա արդյունաբերության մասով, որը հումքային ապրանքների արտահանման հետ է կապված, ինչպես նաև միջազգային շուկայում արձանագրված բարձր գների: Միևնույն ժամանակ, զգալի անկում է նկատվում շինարարության ոլորտում՝ -18.7
«Ասեմ, որ այստեղ վիճակագրական խնդիր էլ կա: Շինարարությունը գրանցվում է, երբ այն ավարտվում է, ընթացքում տեղի ունեցող շինարարությունը չի գրանցվում վիճակագրորեն: Ուստի, հնարավոր է լինեն դեպքեր, երբ մենք տեսնում ենք փաստացի աշխատանք շինարարական հրապարակներում, բայց դա արձանագրված չէ»,-հավելեց ԿԲ նախագահը
Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1,7 հազարի, վիրավորվել է 3,4 հազար մարդ,…
Հանրապետության տարածքում մարտի 30-ի ցերեկը, 31-ին, ապրիլի 2-4-ին օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև…
Ժամը 17:00-ի դրությամբ, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու ընտրություններին մասնակցել է 9833 ընտրական իրավունք ունեցող…
Մինչև 100 հազար դրամ փոխհատուցման հնարավորություն աշխատող քաղաքացիներին, հայտնում են Կառավարությունից՝ տեսանյութ հրապարակելով։ Եկամուտների համընդհանուր…
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության պատասխանը ԱՄՆ-ի նախագահի նամակին հասել…
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Լռության օրվա հետ կապված…