Facebook

Գորգիսյանի հնչեցրած տվյալները կեղծ են կամ մոլորեցնող. Հակոբ Կարապետյան

Քաղաքապետի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Նախօրեին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ պատգամավոր («ԼՀ») Գևորգ Գորգիսյանը հարց ուղղեց Հանրապետության վարչապետին՝ կասկածի տակ դնելով Երեւանի Աղբյուր Սերոբի 18 հասցեում քաղաքապետարանի տված շինթույլտվության օրինականությունը:

Հարցի ձեւակերպման մեջ հարգարժան պատգամավորը հնչեցրեց տվյալներ, որոնք կեղծ են կամ մոլորեցնող: Մասնավորապես, ըստ պ-ն Գորգիսյանի, «տարածքում գտնվում էր մանկապարտեզ, որը վերջերս քանդվեց»: Սույնի վերաբերյալ տեղեկացնում եմ, որ հիշատակած հասցեում մանկապարտեզ չի գործել առնվազն 1996 թվականից ի վեր: Աղբյուր Սերոբի 18 հասցեում գտնվող շուրջ 1560քմ. մակերեսով տարածքը օտարվել 1990-ականների կեսերին՝ Երեւանի այն ժամանակվա Արաբկիր թաղային համայնքի կողմից:

Գ. Գորգիսյանը ի միջի այլոց նշում է նաեւ, որ «ըստ իր տեղեկությունների», ներկայումս տարածքը պատկանում է Սուքիասյանների ընտանիքին (ՍԻԼ): Սա նույպես կեղծ տեղեկություն է. Տարածքի սեփականատերերը Էդուարդ Սուքիասյան և Ագնեսա Մանուկյան անունով քաղաքացիներն են, որոնք հայտնի գործարարների ընտանիքի հետ ոչ մի ազգակցական կապ չունեն:

Ըստ Գորգիսյանի, շինթույլտվությունները տրվել են նորմերի խախտումով: Քաղաքաշինական խնդիրներով զբաղվող ցանկացած լրագրող գիտի, որ համայնքը (տվյալ դեպքում՝ Երեւանի քաղաքապետարանը) շինարարության թույլտվություններ տալիս է մասնագիտական գերատեսչությունների ու կազմակերպությունների տված եզրակացությունների հիման վրա: Աղբյուր Սերոբի 8-ում շինարարության համար դրական եզրակացություններ են տվել.

☑️«Սեյսմանվտանգություն» ՓԲ ընկերությունը՝ 22.05.2020թ.,
☑️ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը՝ 23.07.2020թ.,
☑️ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով ստեղծված հանձնաժողովը՝ 1.06.2020թ.,
☑️«ԿՈՆՍՏԱՆՏԱ ԲԻԼԴ» ՍՊ ընկերությունը՝ նախատեսվող բնակելի շենքի ինսոլացիոն (արեւի լույսին վերաբերող) ազդեցության վերաբերյալ՝ 13.04.2020թ.:

Այս եզրակացությունների հիման վրա Երևանի քաղաքապետարան ներկայացված աշխատանքային նախագիծը համաձայնեցվել և 10.08.2020թ. տրամադրվել է հ.01/18-Ս-1006 շինարարության թույլտվությունը:

Եվ ի վերջո, Գ. Գորգիսյանը ասում է, թե քաղաքապետարանը շինարարությունը վիճարկող քաղաքացիների բարձրացրած հարցերին չի արձագանքում: Այս պնդումը նույնքան է հավաստի, որքան նախորդները՝ քաղաքապետարանը հարցի վերաբերյալ պարզաբանումներ տվել է՝ պատասխանելով ինչպես քաղաքացիների նամակներին, այնպես էլ մամուլում հանդես գալով հարցազրույցներով ու հաղորդագրութոյւններով (դրանցից մեկի հղումը՝ առաջին մեկնաբանությունում):

Հ. Գ. Պատգամավոր Գորգիսյանն իր հարցը ձեւակերպել էր էսպես. «Ինչպե՞ս են այս ապօրինությունները տեղի ունենում»: Կուզեինք իմանալ՝ ինչպե՞ս է լինում, որ հարգարժան պատգամավորը ԱԺ բարձր ամբիոնից հարցադրումներ է հնչեցնում՝ հղում անելով ակնհայտ կեղծ տեղեկությունների վրա:

Թիվ 1

Recent Posts

Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…

13 hours ago

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

13 hours ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

13 hours ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

14 hours ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

14 hours ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

14 hours ago