

ԱԺ-ում՝ քվեարկությունից առաջ, Իվետա Տոնոյանը կրկին անդրադարձավ Արայիկ Հարությունյանի երեկվա աղմկահարույց հայտարարությանը՝ այն որակելով ոչ կոռեկտ և բարեկրթության սահմանները անցնող։
«Մենք ևս մեկ անգամ վերահաստատում ենք, որ պարոն Հարությունյանի պաշտոնավարման նպատակահարմանրությունը մենք չենք տեսնում, որովհետև մի նախարար, որ իր գործունեության ընթացքում աչքի է ընկել բացառապես տարատեսակ տրանսգենդեռների հետ հասկանալի չէ՝ կրթության, գիտության, մշակույթի թե սպորտի ոլորտների նյուանսները քննարկելով, կամ Հայ Եկեղեցու պատմություն առարկան վերացնելով, այն դեպքում, որ թե՛ ազգաբնակչությունը, թե՛ Հայ Առաքելական եկեղեցին դրան դեմ է արտահայտվում, այդ նախարարի պաշտոնավարման նպատակահարմարությունը մենք չենք տեսնում»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ միանում են «Լուսավոր Հայաստանի» իրենց գործընկերների հարցապնդմանը։
Վերջինիս հակադարձեց Լիլիթ Մակունցը. «Ամիսներ շարունակ սուտ և կեղծ տեղեկություններ տարածողները բարեկրթության մասին գնահատականներ տալիս առաջին հերթին պետք է տան շատ կոնկրետ պատգամավորի, ում անվանական կարող եմ ասել՝ Գևորգ Պետրոսյանին, ով ընդհանրապես որևէ բարեկրթության սահման և նորմ չի պահպանում՝ տարածելով կեղծ և սուտ տեղեկատվություն»։
Ինչևէ, քվեարկությունը կայացավ՝ 35 կողմ, 84 դեմ ձայներով որոշումը չընդունվեց։
Քրիստինե Հովսեփյան
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…