Ռուս գիտնական, պրոֆեսոր Սերգեյ Էրոֆեևը հայտարարել է, որ Ալեքսեյ Նավալնին, որպես քաղաքական գործիչ, առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի:
Ըստ Էրոֆեևի ՝ Նավալնին մրցանակի է առաջադրվել «հայտնի համալսարանների» մի շարք դասախոսների կողմից, ովքեր գործունեություն են ծավալում Ռուսաստանում:
Էրոֆեևը կոնկրետ անուններ չի տվել, բայց Դոժդին տված մեկնաբանության մեջ նա նշել է, որ Նավալնիին առաջադրած գիտնականների մեջ կան «մեծ մարդիկ»:
Մինչ այժմ Խաղաղության Նոբելյան մրցանակ ոչ մի ռուսաստանցի չի ստացել: Խորհրդային Միության տարիներին մրցանակը շնորհվել է Անդրեյ Սախարովին (1975) և Միխայիլ Գորբաչովին (1990):