Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ավարտին հասցնել «Ոռոգման համակարգերի արդյունավետության բարձրացման» վարկային ծրագրի շրջանակում իրականացված «Գեղարդալճի ինքնահոս համակարգի կառուցում» շինարարական աշխատանքները: Ինքնահոս համակարգի նախնական նախագիծը մշակվել է դեռևս 2014 թ-ին և 2015-2018 թթ. իրականացվել է նախագծով նախատեսված աշխատանքների մի մասը: Գողթ համայնքի բնակիչների խոչընդոտների և բողոքների պատճառով չի կառուցվել նախագծով նախատեսված 26.2կմ երկարությամբ մայր խողովակաշարի 1.925կմ երկարությամբ հատվածը և գլխամասային ջրընդունիչ կառուցվածքը:
Ինչպես նշել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, բնակիչների հետ ձեռք են բերվել պայմանավորություններ, և շինարարական աշխատանքները կարող են մեկնարկել մրցույթի ավարտից անմիջապես հետո: Ոռոգման ջրագծի կառուցման համար անհրաժեշտ գումարը՝ 152 մլն դրամ կտարամադրվի «Կոշտ թափոնների կառավարում» ծրագրի «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող «Կոտայքի և Գեղարքունիքի մարզի կոշտ թափոնների կառավարման» դրամաշնորհային ծրագիր» միջոցառման համար նախատեսված գումարներից: Արդյունքում՝ կտնտեսվի էլէներգիա, ինչպես նաև Գեղարդալճից ինքնահոս եղանակով կայուն ոռոգման ջրով կապահովեն ՀՀ Կոտայքի մարզի Հացավան, Ողջաբերդ, Գեղադիր, Ջրվեժ և Ձորաղբյուր համայնքները:
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 20-ի լույս 21-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել…
Ազգային ժողովում մեկնարկել են «Հանրային աղմուկը՝ որպես համակեցության կանոնների պահպանման խոչընդոտ» թեմայով խորհրդարանական լսումներ։ ԱԺ…
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԱԺ հանձնաժողովում հայտարարել է, որ, չնայած հրադադարի ռեժիմի խախտման մասին…
Բասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականի առաջատար Ինգա Մանուչարյանը, հանդես գալով Հունաստանի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Օլիմպիակոս Վոլու»…
Լրագրողների հետ զրույցում Վլադիմիր Զելենսկին դժգոհել է, որ Ուկրաինան «չի ընդունվում ՆԱՏՕ-ի կազմի մեջ», թեև…
Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են «Սուջա» գազաչափիչ կայանի վրա, որը գտնվում է Կուրսկի մարզի Սուջայի…