Հայաստան
27.06.2019

ՀՀԿ-ն՝ Քոչարյանի կալանքի մասին

ՀՀԿ-ն՝ Քոչարյանի կալանքի մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Վերաքննիչ քրեական դատարանի՝ հունիսի 25-ին հրապարակված որոշման կապակցությամբ Հանրապետական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացված է ստորև․

«• Վերաքննիչ քրեական դատարանը կոպտորեն ոտնահարել է մրցակցային դատավարության սկզբունքը և կայացրել է բացառապես քաղաքական որոշում:
• Նշված գործընթացը որևէ աղերս չունի ժողովրդավարության, իրավունքի գերակայության և դատական իշխանության անկախության հետ։
• Ռոբերտ Քոչարյանի` թվով երրորդ կալանավորումը շարունակվող քաղաքական վրեժխնդրության հերթական դրսևորումն է, որով փորձ է արվում նաև շեղել հայ ժողովրդի ուշադրությունը երկրում օրեցօր կուտակվող բազում խնդիրներից:
• Նման զարգացումները վնաս են հասցնում Հայաստանի Հանրապետության ներքաղաքական իրավիճակին և միջազգային վարկանիշին։ Միաժամանակ ընդգծում ենք, որ առնվազն զավեշտալի են իշխանական քարոզչական մեքենայի ջանքերը Նիկոլ Փաշինյանի վարկանիշի շարունակական անկումը բացատրել Ռոբերտ Քոչարյանի կամ այլ ընդդիմադիր գործիչների կալանքի տակ չգտնվելու հանգամանքով:
• Երկրում շարունակաբար խրախուսվում է հասարակության պառակտման գործընթացը, որն առավել վտանգավոր է դառնում տարածաշրջանային խիստ մտահոգիչ մարտահրավերների ֆոնին։
• Այսպիսի որոշումները ապացուցում են, որ ազդարարված դատաիրավական բարեփոխումների և դատարանների անկախության աստիճանը բարձրացնելու մասին հայտարարությունները կեղծ են:
• Հանրապետականն այս հարցի և նրա շուրջ զարգացումների մասին բարձրաձայնելու է նաև միջազգային համապատասխան հարթակներում և ձևաչափերով»։

Աղբյուրը՝ civilnet.am

Տպավրություն է ստեղծվում, որ երկրի նախկին իշխանականները կորցրել են կապը իրականության հետ և առաջնորդվում են բացառապես ներկա կառավարության վարկաբեկման գործընթացով։

Լրահոս
Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին
11:49
Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին
Պակիստանի հիվանդանոցում հրդեհից 14 նորածին է մահացել
11:42
Պակիստանի հիվանդանոցում հրդեհից 14 նորածին է մահացել
Ոչինչ չի արվում, որպեսզի Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարանան․ Ռուբինյան
11:33
Ոչինչ չի արվում, որպեսզի Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարանան․ Ռուբինյան
Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է
11:19
Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող հողատարածքը․ դատախազություն
11:17
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող հողատարածքը․ դատախազություն
Էական ռիսկեր ենք տեսնում. ՌԴ ԱԳՆ պաշտոնյա
11:05
Էական ռիսկեր ենք տեսնում. ՌԴ ԱԳՆ պաշտոնյա
Պահանջվում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները
11:03
Պահանջվում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները
Դեպքն առնչություն չունի ծառայության հետ. ՀՀ ՊՆ
20:05
Դեպքն առնչություն չունի ծառայության հետ. ՀՀ ՊՆ
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով
16:59
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով
ԱԺ-ը ընդունեց Կառավարության 2026 - 2031թթ. ծրագիրը
16:47
ԱԺ-ը ընդունեց Կառավարության 2026 – 2031թթ. ծրագիրը
Բումերանգը վերադարձել է, Ռո՛բ.  Անի Խաչատրյան
16:27
Բումերանգը վերադարձել է, Ռո՛բ. Անի Խաչատրյան
ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանն ընդունել է Կոպիրկինին
16:22
ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանն ընդունել է Կոպիրկինին
Երբ գործի նյութերը ստանանք, այն ժամանակ կխոսենք. Սերժ Սարգսյան
16:08
Երբ գործի նյութերը ստանանք, այն ժամանակ կխոսենք. Սերժ Սարգսյան
Էդ մարդիկ պիտի փող չունենան, որ ընտրակաշառք բաժանեն․ վարչապետ
16:06
Էդ մարդիկ պիտի փող չունենան, որ ընտրակաշառք բաժանեն․ վարչապետ
Ասել եմ՝ կզցնելու եմ, ուրեմն կզցնելու եմ՝ բառիս դե յուրե իմաստով. Նիկոլ Փաշինյան
16:02
Ասել եմ՝ կզցնելու եմ, ուրեմն կզցնելու եմ՝ բառիս դե յուրե իմաստով. Նիկոլ Փաշինյան