Կրթություն

Տնտեսագիտական համալսարանի կոլեկտիվը այսօր հավաք է հայտարարել

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կոլեկտիվը հանդես է եկել իրենց կարծիքներով ձեւավորված կազմկոմիտեի հայտարարությամբ, որով հայտնում են, որ այսօր հավաք են հայտարարում ՀՊՏՀ դիմաց:
հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ.

Արդեն շուրջ 2 տարի է՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ղեկավարվում է ռեկտորի պաշտոնակատարների կողմից։ 2020 թվականի մայիսին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը վերջապես հայտարարեց «ՀՊՏՀ» ՊՈԱԿ-ի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթ:

Հուլիսի 17-ին կայացած մրցույթում «ՀՊՏՀ» ՊՈԱԿ խորհրդի անդամների ձայների 2/3-ով ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնում ընտրվեց Դիանա Գալոյանը: «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ ՀՀ Կառավարությունը հաստատում է ռեկտորի ընտրության արդյունքները, ինչը ընտրությունից ավելի քանի երկու ամիս անց դեռևս չի իրականացվել։ Այս իրավիճակը ավելի է խորացնում անորոշությունը, որը ստեղծվել է ՀՊՏՀ շուրջ՝ հանդիսանալով ճգնաժամի պատճառ:

Այս հարցով ՀՊՏՀ գիտական խորհուրդը դիմել է և՛ ԿԳՄՍ նախարարին, և՛ ՀՀ Կառավարությանը, սակայն որևէ պատասխան այդպես էլ չի ստացել:
Ելնելով ստեղծված իրավիճակից՝ Տնտեսագիտական համալսարանի կոլեկտիվի ներկայացուցիչները այսօր ժամը 10։00-ին հավաք են հայտարարում ՀՊՏՀ դիմաց և երթով շարժվելու են դեպի ՀՀ Կառավարություն։ Հավաք-երթի միակ պահանջը սույն թվականի հուլիսի 17-ին «ՀՊՏՀ» ՊՈԱԿ ռեկտորի մրցույթի արդյունքների՝ օրենքով սահմանված կարգով հաստատումն է։

Հավաք-երթի կազմկոմիտե 22.09.2020թ

Թիվ 1

Recent Posts

ԵՄ-ը հետաքրքրված է «Խաղաղության խաչմերուկով». Ուշակովս

«Հուսով եմ, որ դուք կարող եք տեսնել, որ Եվրոպական խորհրդարանը լի է վճռականությամբ՝ էլ ավելի…

19 minutes ago

Սահմանադրության տեքստը պետք է պատրաստ լինի մինչև 2026թ. ընտրություններ. նախարար

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստում անդրադարձել է ժողովրդավարության և օրենքի…

39 minutes ago

ՄԱԿ ԱԽ-ն ընդունել է ԱՄՆ-ի առաջարկած չեզոք բանաձևը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ ԱՄՆ-ի կողմից առաջարկված չեզոք բանաձևը։ Փաստաթուղթն արժանացել…

45 minutes ago

ԼՂ ԱԺ-ն արգելել է Արայիկ Հարությունյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հետագա շփումները

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Մի…

1 hour ago

Ձեր պատկերացումները գերազանցեցին իմ վատագույն մղձավանջները

Գործարար Գրիգոր Տեր-Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ընկերներ, Ձեր պատկերացումները գերազանցեցին իմ վատագույն/զավեշտալի մղձավանջները…

1 hour ago

Եթե ԼՂ-ն Ադրբեջանի մաս չէր, 1991թ․ դեկտեմբերի 10-ի հանրաքվեով ԼՂՀ-ն ումի՞ց է անկախացել

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Եթե…

1 hour ago