Քաղաքականություն
22.09.2020

Որևէ աշխարհասասան բան չկա, որ մարդու անձնագրի պատճենը կարող է լինել ցանկացած մեկի մոտ

Որևէ աշխարհասասան բան չկա, որ մարդու անձնագրի պատճենը կարող է լինել ցանկացած մեկի մոտ

«ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն այն ջանասիրությամբ և էնտուզիազմով, որ գաղտնալսումներ է իրականացնում քաղաքական դաշտի ընդդիմախոսների նկատմամբ,  եթե նույն էնտուզիազմով զբաղվեր արտաքին վտանգները կանխարգելելու և դրանք բացահայտելու ուղղությամբ, մենք այդ առումով բավականին լուրջ քայլ կունենայինք»,- ԱԺ ճեպազրույցների ընթացքում ասաց ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով «Դոսյե» կենտրոնի հրապարակած հոդվածին, իսկ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ զեկույցում առկա տեղեկությունների մասով նկատեց, որ «մարդու անձնագրի պատճեն կարող է լինել ցանկացած մեկի մոտ և էստեղ որևէ աշխարհասասան բան պետք չէ փնտրել»։

Պատգամավոր Արման Աբովյանն էլ հավելեց, որ «Դոսյե»-ում հայտնված զեկույցներին պետք է մոտենալ վերապահումով, քանի որ կայքում հրապարակվող հոդվածներն ավելի շատ հարցեր են առաջացնում, քան պատասխաններ են տալիս։

«Հայրենիք» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունների հետ համագործակցության և համատեղ ուժերով կառավարության դեմ պայքարելու հետագա զարգացումների մասով Իվետա Տոնոյանը նշեց, որ բոլորին հորդորում է սպասել հոկտեմբերի 8-ի հանրահավաքին, որին կմասնակցեն հասարակության այն շերտերը, որոնք ունեն դժգոհություններ։

«Նախորդ երկու տարիների ընթացքում հանրության լայն շերտերի հույսերն այդպես էլ իրականություն չեն դարձել, խոստումներն այդպես էլ կյանքի չեն կոչվել, այսօր կա հանրային դժգոհություն։ Եվ նրանց ձայնը լսելի դարձնելու նպատակով քաղաքական երեք ուժերը հրավիրում են հանրահավաք»,- հայտարարեց Տոնոյանը։

Քրիստինե Հովսեփյան

Լրահոս
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
20:53
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Արցախի դրոշի համար Գերմանիայի դեսպանին Ադրբեջանը խիստ նկատողություն է արել
19:55
Արցախի դրոշի համար Գերմանիայի դեսպանին Ադրբեջանը խիստ նկատողություն է արել
Փաշինյանը Գերմանիայի նախագահի այցը Հայաստան համարել է պատմական
19:31
Փաշինյանը Գերմանիայի նախագահի այցը Հայաստան համարել է պատմական
Գերմանիայի նախագահը ԼՂ դրոշով նկար է հրապարակել
19:04
Գերմանիայի նախագահը ԼՂ դրոշով նկար է հրապարակել
Ներկայացվել է օդանավակայանի մեկնման սրահում տեղադրված նոր համակարգերը
18:53
Ներկայացվել է օդանավակայանի մեկնման սրահում տեղադրված նոր համակարգերը
Արման Եղոյանն ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպանին
18:39
Արման Եղոյանն ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպանին
ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու. Մարտուն Գրիգորյան
18:16
ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու. Մարտուն Գրիգորյան
Երևանի և Լայպցիգի միջև մշակութային փոխանակումներ կլինեն
17:57
Երևանի և Լայպցիգի միջև մշակութային փոխանակումներ կլինեն
«Անորա» ֆիլմի դերասանն ընդգրկվել է ուկրաինական ծայրահեղական կայքի տվյալների բազայում
17:38
«Անորա» ֆիլմի դերասանն ընդգրկվել է ուկրաինական ծայրահեղական կայքի տվյալների բազայում
Ակնհայտ էր, որ շինծու թեկնածուների միակ նպատակը քվե կորզելն էր. Չախոյան
17:16
Ակնհայտ էր, որ շինծու թեկնածուների միակ նպատակը քվե կորզելն էր. Չախոյան
Մեծ Բրիտանիան Ուկրաինային 236,8 մլն ֆունտ ստերլինգ է հատկացրել
16:56
Մեծ Բրիտանիան Ուկրաինային 236,8 մլն ֆունտ ստերլինգ է հատկացրել
ՀՀ-ի և Գերմանիայի կառավարությունների միջև ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրվել
16:53
ՀՀ-ի և Գերմանիայի կառավարությունների միջև ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրվել
Մտքեր են փոխանակվել ԵՄ-ի հետ փոխգործակցության հարցերի շուրջ
16:33
Մտքեր են փոխանակվել ԵՄ-ի հետ փոխգործակցության հարցերի շուրջ
Լը Պենը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
16:05
Լը Պենը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
Ալիևն ու Փեզեշքյանը հեռախոսազրույց են ունեցել
15:46
Ալիևն ու Փեզեշքյանը հեռախոսազրույց են ունեցել