Քաղաքականություն

«Կանդիդատը» Արթուր Վանեցյանը չէ՝ գործընկերոջ հետ համամիտ է Ռուբեն Ռուբինյանը

«Հայրենիք», «Բարգավաճ Հայաստան» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունները չեն կարող լայն ուժեր մոբիլիզացնել, և դրա պատճառները կուսակցությունները պետք է փնտրեն իրենց անցյալում, ներկայում և այլ տեղերում։ Իսկ եթե նույնիսկ լինեին մեծ դժգոհություններ, ապա այս քաղաքական միավորները չեն կարող համախմբել  ժողովրդին՝ կարծում է ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Վերջինս լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր դիտարկմամբ, համավարակի պատճառով առաջացած դժգոհություններն ու մնացած բոլոր խնդիրներն այդքան մեծ չեն, որպեսզի նշյալ ուժերը միավորեն հասարակության մեծ հատվածին։

«Մի կուսակցության ամբողջ պատմությունը խարսխված է մի դրվագի վրա՝ կար ԱԱԾ տնօրեն, որը հեռացվեց աշխատանքից, որը հետագայում նեղսրտած ստեղծեց կուսակցություն և հետագայում սկսեց խոսել այս կամ այն ուժերի հետ համագործակցելու մասին։ Այսպիսի պատմություն»,- «Հայրենիք» կուսակցության ողջ գործունեության ընթացքը մի քանի բառով շարադրեց Ռուբինյանը։

Իսկ Վանեցյանի՝ ռուսական գործակալ լինելու մասին «Դոսյե»-ի հրապարակման մեջ եղած ակնարկների մասով նկատեց, որ կիսում է իր գործընկեր Հրաչյա Հակոբյանի այն կարծիքը, որ «Կանդիդատը» Արթուր Վանեցյանը չէ։

Քրիստինե Հովսեփյան
Թիվ 1

Recent Posts

Անթույլատրելի է, որ քրեական գործ հարուցվի ու դրվի դարակում. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցված քրեական գործերի ընթացքին։ «Ես զարմանքով, եթե անկեղծ…

23 seconds ago

Արթուր Նահապետյանը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Արթուր Նահապետյանը նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ՝ 6 տարի ժամկետով։ Կառավարությունը քննարկեց որոշումը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը…

11 minutes ago

Նիկոլ Փաշինյանն Ալիևին առաջարկել է խորհրդակցություններ սկսել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է․ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է…

28 minutes ago

Ֆասթ Բանկն առաջարկում է ամենաբարձր տոկոսադրույքով ավանդի ներդրման հնարավորություն

Ֆասթ Բանկը ֆիզիկական անձանց առաջարկում է շուկայում ամենաբարձր տոկոսադրույքով ավանդներ ներդնելու հնարավորություն 367-550 օր ժամկետով՝…

37 minutes ago

Համաձայնագրի միակողմանի ստորագրման հետևանքները

https://youtube.com/watch?v=GLbDPNn9Fxs&si=aQNKrBA0uMLFmMRA

1 hour ago

Եթե Թուրքիան էլ հայ լրագրողներին Անկարա հրավիրի, ու՞մ ենք ուղարկելու, որ «ռեսպուբլիկան չխայտառակի»

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. 1918թվականի…

1 hour ago