Ուկրաինայում մեծացած աղջիկը 19 տարեկանում վերադառնում է հայրենիք ու այստեղ սկսում ամեն ինչ զրոյից: Ծնողների հետ գալիս է Հայաստան հյուր: Բայց մտքով անգամ չէր կարող անցնել, որ այդ ժամանակահատվածը կձգվի արդեն 7 տարի: Ընտանիքում դեմ էին նրա որոշմանը`ընդունվել թատերական ինստիտուտ և ուսում ստանալ Հայաստանում, ծնողներից հեռու, բայց հաղթեց մեծ ցանկությունն ու նպատակասլացությունը:
Ռեժիսոր-դերասանուհի Կրիստինա Նազարյանի ընտանիքում հայպահպանությունը, հայ մշակույթի հանդեպ սերը առաջնային դիրքում է եղել։ Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ քաղաքի, Գրիգոր Լուսավորիչի անվան հայկական համայնքի առաջարկությամբ` երգչուհի, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անժելա Հարությունյանին, որը Կրիստինայի տատիկն է, առաջարկում են բացել հայկական կիրակնօրյա դպրոց։ Նա հավաքագրում է հայ և օտարազգի երեխաներին ու ստեղծում մանկական երգչախումբ, սովորեցնում բազմաթիվ երգեր՝ մանկական, ֆոլկլորային, հայրենասիրական, տոնական։ Դպրոցում գործում է նաև թատերական խմբակ։ Հենց այնտեղ բեմադվում են մի շարք ներկայացումներ, ու Կրիստնայի մուտքը դեպի արվեստ եղավ վաղ տարիքում։ Ի դեպ, այս ընտանիքի գործունեության մասին տեղ են գտել «Դնեպրոպետրովսկի նշանավոր հայերը» գրքում։
Կրիստինայի հետ զրույցը սկսում ենք հենց այս նոտայից․ ո՞րն էր նման որոշման պատճառը․ ինչո՞ւ որոշեց մնալ Հայաստանում:
-Մեր ընտանիքում միշտ խոսել են հայերեն, ու ես այն ոչ թե ընկալել եմ միայն մայրենի լեզու,այլ ընտանիքի դրսևորում: Երբ Հայաստանում ամեն ուր լսեցի, որ բոլորն իմ ծնողների լեզվով էին խոսում, հետաքրքիր զգացողություն ունեցա: Այդ օրը անկեղծ եմ ասում, ուզում էի փողոցում մոտենայի բոլորին ու գրկեի: Հասկացա որ ես ուղղակի օտար եմ այնտեղ: Եթե ասեմ հայրենասիրությունից դրդված մնացի, ապա ոչինչ ասած չեմ լինի: Սկզբում իհարկե շատ դժվար էր ու անսովոր, շատ էի կարոտում ընտանիքիս, կարոտին չէի դիմանում: Բայց երբ ծնողներս զանգում էին, միշտ ասում էին, որ ամեն ինչ շատ լավ է: Ես էի ընտրել այդ ճանապարհը ու փոքր-փոքր քայլերով պետք է առաջ շարժվեի հավատարիմ մնալով որոշմանս։
Լինելով մասնագիտությամբ թատրոնի ռեժիսոր՝ ինչո՞ւ որոշեցիք հանդես գալ որպես կինոռեժիսոր, ու, որքան գիտեմ, այս պահին աշխատում եք մի ֆիլմի վրա։ Կբացե՞ք փակագծերը, ի՞նչ ֆիլմ եք պատրաստվում նկարահանել։
-Չնայած նրան, որ ավարտել եմ թատրոնի ռեժիսուրա բաժինը,բեմադրել մի քանի ներկայացումներ,բայց մեկ տարի ցանկություն առաջացավ նկարահանել ֆիլմ՝ Վիլյամ Սարոյանի պիեսների վրա հիմնված։ Մոտ 8 ամիս աշխատել եմ սցենարի վրա,ամբողջացրել ստեղծագործությունները։ Թիմ հավաքեցի, սկսեցի բանակցություններ վարել ֆիլմ աշխատանքները իրականցնելու համար: Որոշել էինք արդեն որտեղ, երբ պետք է սկսենք նկարահանումները: Այսիքն աշխատանքների կեսը արված էր: Ինչպես ասում են համավարակը խառնում է բոլոր պլանները:
Բայց այսօր հանդես եք գալիս որպես դերասանուհի: Թատրոնի ռեժիսորի մասնագիտությունը գրավիչ չէ՞ր:
-Ոչ,ես տեսակով ռեժիսոր եմ, շատ սիրում եմ իմ մասնագիտությունը, հստակ կարող եմ ասել,որ մասնագիտությանս ընտրությունը եղել է իմ կյանքի թերևս միակ ճիշտ որոշումը։(ծիծաղում է–խմբ․)շատ ուրախ եմ, որ սովորել և ավարտել եմ հենց Երվանդ Ղազանչյանի կուրսը, ում անչափ սիրում եմ։
Իսկ ինչպե՞ս մուտք գործեցիք սերիալային աշխարհ։
-Ուսանող տարիներին մենք ամբողջ օրը կամ ինստիտուտում էինք զբաղված,կամ Կոմեդիայի թատրոնում ներկայացման փորձերի էինք մասնակցում և բեմադրում։ Այդ ժամանակ մեզ թույլ չէին տալիս նկարահանվել,ֆիզիկապես չէինք էլ կարող հասցնել։ 3-րդ կուրսից նոր սկսեցի նկարահանվել։Եվ մինչև ավարտելը նկարահանվեցի մի քանի նախագծում։ Ավարտելուց հետո բազմաթիվ առաջարկներ եղան, սակայն ես մերժում էի: Կամ դերը իմը չէր,կամ ֆիլմի սցենարը ինձ չէր բավարարում, կամ պրոֆեսիոնալիզմի պակաս կար Իսկ ես չեմ կարող նկարահանվել մի սերիալում,կամ ֆիլմում, որտեղ պրոֆեսիոնալիզմը պակասում է։
Նկարահաման հրապարակում դերասանուհի Կրիստինա Նազարյանին չի՞ խանգարում ռեժիսոր Կրիստինա Նազարյանը:
-Շատ հաճախ( ծիծաղում է -խմբ․):Չէ, իրականում ավելի շատ օգնում է։ Երբ ռեժիսորը զարթնում է իմ մեջ, ես կանգնեցնում եմ։
Կերպարով ու տեսակով ռեժիսոր եմ, ու ինձ ճանաչելով հանդերձ տեսնում եմ դրամատիկ, հոգեբանական կերպարներում: Բայց ի տարբերություն թատրոնի՝ հեռուստատեսությամբ ռեժիսորները մինչ այս տեսել են այլ կերպարներում։ Իհարկե ես որ կերպարում էլ որ հանդես եմ եկել, սիրել եմ, բայց կուզենայի, որ հանդիսատեսը ինձ ճանաչեր նաև դրամատիկ կերպարներով, որտեղ երևում է իմ դերասանական ամբողջ պոտենցիալը։ Մի բան եմ ուզում հավելեմ։ Երբ փոքր ժամանակ ինձ հարցնում էին՝ թ՞ե ինչ եմ ուզում դառնալ, չգիտեի ինչ պատասխանել, բայց գիտեի, որ ուզում եմ ճանաչված լինել: Երբ մեծացա հասկացա, որ ճանաչված ասելով նկատի չունեի այն, որ ինձ դրսում բոլորը տեսնեն ու ճանաչեն, այլ մարդ, որն իր մասագիտական ոլորտում մեծ բարձունքների է հասել ու այդ արժանիքների շնորհիվ է ճանաչում ձեռք բերել: Ես հիմա հենց այդ ճանապարհին եմ։
Հարցազրույցը վարեց Արմինե Գևորգյանը
Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…
Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…
Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…
Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…
Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…