

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Ռոբերտ Քոչարյանի գործը դիտարկում է զուտ իրավական տիրույթում, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել են ԲՀԿ պատգամավորները: ԲՀԿ-ն առաջին անգամ չէ, որ տալիս է այդ գնահատականը, պարզապես պետք է արձանագրել, որ չնայած Քոչարյանի գործում վայրիվերումներով զարգացումների բավականին աշխույժ փուլին, ԲՀԿ գնահատականը չի փոխվել: Նույն գնահատականն է հնչեցրել նաև «Լուսավոր Հայաստանը», բայց ԲՀԿ հանգամանքը այստեղ հատկանշական է այն պատճառով, որ կուսակցությունը ոչ միայն նախկին իշխող համակարգից սերված քաղաքական ուժ է, այդ համակարգում ձևավորված ուժ, այլ այդ ձևավորմանը էական ներգրավվածություն է ունեցել Ռոբերտ Քոչարյանն ու նրա նախագահական աշխատակազմը: Ահա, թե ինչու է Հայաստանում լրագրողական, փորձագիտական հանրույթը առավել ջանադրությամբ և մեծ պարբերականությամբ հենց ԲՀԿ-ին ուղղում Ռոբերտ Քոչարյանի հետ գործակցության մասին հարցերը: Ի վերջո, 2012 թվականի խորհրդարանի ընտրությունից և, փաստորեն, ոչիշխանական բևեռի, այսպես ասած, «պայքարի գագաթնակետին» մոտենալուց առաջ երկրորդ նախագահը բաց տեքստով իր գոհունակությունն էր հայտնում ԲՀԿ ժողովրդականության աճի կապակցությամբ: Իհարկե, դրան հաջորդեց 2015 թվականը, երբ Գագիկ Ծառուկյանը մնաց Սերժ Սարգսյանի դեմ մենակ, և նրա «ժողովրդականության» աճով ուրախացողները բավականին արագ լքեցին Ծառուկյանին:
Ավելին՝ 1in.am
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…