Պարը որպես անհնազանդության նոր միջոց

«MOCT» պրոմո_ընկերությունը և «Bgera» sound collectors-ը համատեղ հունիսի 29-ին Երևանում կհյուրընկալեն աշխարհարչակ BASSIANI ակումբի 5-ամյակին նվիրված միջոցառումը։ Միջոցառմանը հանդես կգան
• ZITTO- ԶԻՏՏՈ
• NDRX- Էն ԴԻ ԱՐ ԻՔՍ
• MUSHO- ՄՈՒՇՈ
• KANCHELI- ԿԱՆՉԵԼԻ
• HVL -Էյջ Վի Էլ
Պրոյեկտի իրականացման կարևորագույն նպատակներներն են Հայաստանում մշակութային նոր արժեքնեքների ձևավորումը, ժամանցային տուրիզմի զարգացումը, Հայաստանի ճանաչումը աշխարհում երաժշտական այս ուղվածությանբ, որպես արվեստի ժանր, հնարավորություն մեր երիտասարդներին լսելու համաշխարհային ճանաչում ունեցող արտիստների կատարումները։

2014թ- ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հիմնադրվեց այնպիսի ակումբ, որը հայտնվեց տեքնո հարթակի աշխարհահրչակ անունների կողքին՝ Berkghain, HI IBIZA, Berlin Antonal և այլն:
Այն արժանացել է միջազգային հանրության ուշադրությանը՝ մշտապես ներկայացնելով պայքարի ոգի ունեցող պրոյեկտներ, ընդգրկելով տեքնո աշխարհի լեգենդար անուններ և համաշխարհային աստղեր:
Արդեն 5 տարի է, ինչ Բասսիանին բացել է իր դռները: Այս շրջանում ակումբը նպաստել է ոչ միայն տարածաշրջանում էլէկտրոնային երաժշտության առաջխաղացմանը, այլև ունեցել է համաշխարհային կարևոր դերակատարություն, ավելին, դարձել է նշանակալի իր քաղաքական և սոցիալական կոնտեքստում։
Ակումբը իր 5-րդ տարեդարձի կապակցությամբ կներկայանա աշխարհի տարբեր երկրներում ՝ Դանիա, Կոպենհագեն, Ֆրանսիա, Ստրասբուրգ, Ֆրանսիա, Լիոն, Ուկրաինա, Օդեսսա, Գերմանիա, Ֆրանկֆուրտ, Թուրքիա, Իստանբուլ,Իսրաել, Թել Ավիվ, Չեխիա, Պրահա, Բրազիլիա, Սան Պաուլո, Հայաստան, Երևան, Սերբիա, Նովիյ Սադ, ԱՄՆ, Նյու Յորք, Ֆրանսիա, Փարիզ, Անգլիա, Լոնդոն, Ուկրաինա, Կիև, Նորվեգիա, Օսլո, Էստոնիա, Թալին, Գերմանիա, Բեռլին, Հոլանդիա, Ամստերդամ։

Բասսիանին կփոխանցի իր փորձը, էներգիան և ապստամբ ոգին:

Բասսիանին ճակատամարտ էր: Այն տեղի է ունեցել 13-րդ դարում՝ Վրաց Թագավորության և Ռումինական Սուլթանության միջև և ավարտվել է Վրաց Թագավորության անկոտրուն հաղթանակով: Բասսիանին առայսօր խորհրդանշում է պայքար ազատական, առաջադեմ մտքի և սելջուկական մտածելակերպի միջև:

Այսօր, մենք բոլորս ունենք ընդհանուր մարտահրավերներ, և մեր միակ պատասխանը պարն է, որպես անհնազանդության նոր ձև։ Այն միակ հզոր գործիքն է՝ անարդար համակարգերի դեմ պայքարելու համար:

editors

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

10 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

11 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

11 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

12 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

12 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

12 hours ago