X
Մենք սոց. ցանցերում

Ադրբեջանում կա ահաբեկչության վտանգ. ԱՄՆ պետքարտուղարություն

ԱՄՆ պետքարտուղարությունը իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս հրաժարվել Ադրբեջան ճանապարհորդելուց, քանի որ Ադրբեջանում կա ահաբեկչության վտանգ: «Ադրբեջանում առկա է երկարաժամկետ ռիսկ ահաբեկչական խմբավորումների կողմից, որոնք շարունակում են հնարավոր հարձակումներ ծրագրել: Ահաբեկիչներն առանց նախազգուշացնելու կարող են թիրախավորել մասնավորապես զբոսաշրջային վայրեր, տրանսպորտային հանգույցներ, շուկաներ/առևտրի կենտրոններ, տեղական իշխանության կառույցներ, հյուրանոցներ, ակումբներ, ռեստորաններ, պաշտամունքի վայրեր, այգիներ, խոշոր մարզական և մշակութային միջոցառումներ, կրթական հաստատություններ, օդակայաններ և այլ հասարակական վայրեր»,- նշված է ԱՄՆ պետդեպարտամենտի նախազգուշացման մեջ։ ԱՄՆ-ի կառավարությունն իր քաղաքացիներին հիշեցնում է նաև Ադրբեջանում COVID-19-ի վտանգի մասին:

Բացի դրանից, ԱՄՆ պետքարտուղարությունը հիշեցնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում զոհերի գրանցման մասին: Պարբերական կրակոցները և հրետանային համակարգերի կիրառումը, ներառյալ ականներն ու ականանետները, հանգեցնում են մահվան և վիրավորների: «Խուսափեք շփման գծի մոտակայքում գտնվող և Հայաստանի ու Ադրբեջանի միջև միջազգային սահմանին մոտ ճանապարհներից: ԱՄՆ կառավարությունն ի վիճակի չի լինի արտակարգ ռեժիմով ծառայություններ մատուցել Լեռնային Ղարաբաղում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին, քանի որ ԱՄՆ կառավարությունն արգելում է իր աշխատակիցներին ճանապարհորդել այնտեղ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս