

Սկսվում է խոսելու փուլը։ Ժնևում, հետագայում նաև Մոսկվայում կշարունակվեն բանակցությունները։ Սակայն հնարավոր է, որ բանակցությունների տրամաբանությունը փոխվի, քանի որ Ադրբեջանը և Թուրքիան կիրառեցին բիրտ ուժ՝ ցանականալով շատ արագ լուծել խնդիրը։ Այս մասին հայտարարեց Անդրանիկ Քոչարյանը։
Վերջինս նշեց, որ հակամարտության գոտում տեղակայվել են ահաբեկչական ուժեր, որոնք ուղղորդվում են Թուրքիայի կողմից և մարտահրավերներ են Ռուսաստանի, Իրանի համար։ Խնդիրը վերաճել է միջազգայինի և վերաբերում է ոչ միայն Արցախին, այլ նաև հարակից երկրներին։
Քոչարյանը, անդրադառնալով Արցախի Հանրապետության ճանաչմանը, շեշտեց՝ հումանիտար աղետը կանխելու միակ ձևը Արցախի անկախության ճանաչումն է, որի մասին պարբերաբար խոսում են Հայաստանի և Արցախի քաղաքական ղեկավարությունը, Արցախն արդեն դիմել է պետություններին, քանի որ այստեղ Արցախի անվտանգության և գոյության հարցն է։
Պատգամավորը նկատեց, որ ԱՀ անկախության ճանաչումը անխուսափելի պրոցես է՝ հաշվի առնելով Թուրքիայի շատ ակտիվ մասնակցությունը հակամարտության կարգավորմանը։ Անկախության ճանաչման հետ մեկտեղ Արցախը կունենա անվտանգության ավելի բարձր աստիճան. «Պատերազմի ելքը՝ հաղթանակը, կբացի այն դուռը, որի մասին խոսում ենք»:
Իրանի կողմից արվող հայտարարությունները պատշաճ են՝ կարծում է Քոչարյանը. «Իրանի նախագահը խոսեց ահաբեկչական խմբերի վտանգավորության մասին, և նա շատ լավ հասկանում է, որ ահաբեկիչների տեղակայումը անվտանգության գոտում նաև մեծ վտանգ է ներկայացնում Իրանի համար։ Ընդհանրապես՝ աշխարհի համար մարտահրավեր է ահաբեկիչների մասնակցությունը ռազմական գործողություններին»։։
Իսկ ՌԴ նախագահ Պուտինի վերջին հայտարարությունները պարտավորությունների մասով շատ կարևոր էին, կրում էին զսպիչ բնույթ և նախազգուշացում էին Թուրքիայի համար։
«Թուրքիան իր պահվածքով Մինսկի խմբում մնալու իր հեռանկարը ոչնչացնում է, քանի որ հանդես է գալիս որպես հակամարտող կողմ, իր սպառազինությամբ, իր բանակի ինտելեկտուալ ներգրավվածությամբ, ավելին՝ արդեն բացահայտված է, որ թուրքական զինուժի կողմից են կառավարվում ռազմական գործողությունները»։
Քոչարյանն ընդգծեց՝ առանց Արցախի մասնակցության բանակցություններ չեն կարող տեղի ունենալ։ «Հիշեցնեմ, որ 1994 թվականի զինադադարի պայմանագիրը խախտված է, և այդ պայամանգիրը պետք է թարմացվի։ Դա եռակողմ պայմանագիր էր՝ Արցախի ստորագրությամբ»,- եզրափակեց պատգամավորը։
Քրիստինե Հովսեփյան Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…