Աշխարհի, Եվրոպայի ու Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը նաեւ Եվրոպական խաղերի հաղթողն է:
Նա քիչ առաջ Մինսկում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչեւ 97 կգ քաշային կարգի եզրափակչում առավելության է հասել բելառուս Ալեքսանդր Գրաբովիկի նկատմամբ: Գոտեմարտն ավարտվել է 5:0 հաշվով:

















